News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այսօր կառավարությունը, Սահմանադրական կարգի տապալման արդյունքում հեռացնելով ՍԴ երեք դատավորների, իրականացրել է ՍԴ դատավորի թեկնածության առաջադրում ԱԺ-ին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Թեկնածուն ընտրվել է առանց մրցութային ընթացակարգի։

2 տարի ու 2 ամիս առաջ Հանրապետության նախագահի հերթն էր ՍԴ դատավորի թեկնածություն առաջադրելու համար, եւ նա նույնպես առանց մրցութային ընթացակարգի՝ ներկայացրել էր թեկնածու։

Ու ինչ տեղի ունեցա՞վ։ Առնվազն 25 հասարակական կազմակերպություն հրապարակավ դիմել էր նախագահին՝ պահանջելով հետ կանչել թեկնածությունը եւ իրականացնել թափանցիկ մրցույթ։

Հետաքրքրաշարժ հարցեր ունեմ այդ ՀԿ-ներին. (ա) արդյո՞ք իրենց հիմնավորումներն ուժի մեջ են, թե՞ փոխել են մոտեցումները, (բ) եթե ուժի մեջ են՝ արդյո՞ք պատրաստվում են ճիշտ նույն հիմնավորումներով դիմել կառավարությանը՝ թեկնածությունը հետ կանչելու եւ թափանցիկ մրցույթ իրականացնելու պահանջով, (գ) եթե փոխել են իրենց մոտեցումները, ապա երբ, ինչու եւ ինչքան։

ՀԿ-ների ցանկը՝

«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ,

«Երեւանի մամուլի ակումբ» ՀԿ,

«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ,

«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ,

«Շողեր» ՀԿ,

«Սպիտակի Հելսինկյան Խումբ» ՀԿ,

«Իրավունքի ուժ» ՀԿ,

«Հանրային օրակարգ» ՀԿ,

«Քալրֆուլ Հաուս» ՀԿ,

«Նոր սերունդ» ՀԿ,

«Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղ,

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ,

«Հակաստվեր» ՀԿ,

«Խազեր» ՀԿ,

«Էլեգիա» ՀԿ,

«Սպառողների աջակցության կենտրոն» ՀԿ,

«Եվրասիա համագործակցության հիմնադրամ» ՀԿ,

«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ,

«Առողջապահություն եւ աշխատանք» ՀԿ,

«Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ,

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ,

«Իմ իրավապաշտպանը» ՀԿ,

«Տեղական ժողովրդավարության գրասենյակ» հիմնադրամ,

«Հոգեւոր Հայաստան» ՀԿ,

«Տրտու» ՀԿ

ՀԳ. Հրապարակված հայտարարության տակ 25 ՀԿ անուն է, մինչդեռ պատգամավոր Արտակ Զեյնալյանը, որը հարկ էր համարել ԱԺ-ում հնչեցնել այս հայտարարությունը (հավանաբար համակարծիք էր), հրապարակել էր «32 ՀԿ» թիվը։ Հետաքրքիր կլինի իմանալ նաեւ մյուս 7-ի անունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ