News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Նիս (Նիցցա) քաղաքի նախկին հոգեւոր հովիվ, ներկայիս Ստրասբուրգի հոգեւոր հովիվ Տեր Վաչե քահանա Հայրապետյանը կապ է ունեցել Նիսում վերջին օրերին ձերբակալվածների հետ այնքանով, որ վերջիններս եկեղեցի հաճախող համայնքայիններից են եղել: Այս մասին ասվում է NEWS.am-ի հարցմանն ի պատասխան Ամենայն հայոց կաթողիկոսի մամլո խոսնակ Վահրամ քահանա Մելիքյանի բացատրության մեջ: Դրանում ասվում է, որ Տեր Վաչեին հանիրավի վերագրվում են տարատեսակ մեղադրանքներ:

Վահրամ քահանա Մելիքյանը հաստատում է Տեր Վաչեի ձերբակալության փաստը` նշելով, որ նրան  ազատ արձակելու փաստը «լավագույնս փաստում է, որ իրավապահ մարմինների կողմից իսկ հիմնավոր չեն նկատվել ներկայացվող մեղադրանքները եւ հերքվել են»: «Եզրակացությունը մեկն է. քահանային եւ Եկեղեցուն այպանելու եւ նսեմացնելու միջոցով որոշ անձեր փորձում են ապակողմնորոշել հանրությանը եւ շարունակել համայնքում իրենց քայքայիչ գործունեությունը»,-ասված է բացատրության մեջ:

Դրանում նշվում է նաեւ, որ մինչ Նիս մեկնելը Տ. Վաչե քահանան իր ծառայությունն է բերել Արարատյան հայրապետական թեմում, այնուհետեւ Գեւորգյան հոգեւոր ճեմարանում իբրեւ փոխտեսուչ:  Ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ մեկնել է Միացյալ Նահանգներ, ուր եւ Հայրապետի գիտությամբ մնացել է շուրջ մեկ տարի եւ «իր ծառայության բոլոր հանգրվաններում դրսեւորել է պատասխանատվություն եւ կարգապահություն»: Տ. Վաչե քահանա Հայրապետյանը Նիսի հոգեւոր հովիվ նշանակվել է Կաթողիկոսի կողմից` Նիսի ծխական խորհրդի, մասնավորապես վերջինիս ատենապետ Զարեհ Մարտիրոսյանի եւ ներկայացուցիչ Գրիգոր Աժդերխանյանի` Վաչե քահանային Նիսում ծառայության կոչելու վերաբերյալ խնդրանքի հիման վրա: «Նշյալ անձինք ի դեպ ներկայիս քահանայի ընդդիմախոսներից են: Քահանան այս տարիների ընթացքում բարձր է գնահատվել եւ սիրված է եղել համայնքայինների`այդ թվում այսօրվա ընդդիմախոսների կողմից»,-ասված է բացատրության մեջ:

Քահանայի անձի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը, ըստ Տեր Վահրամ Մելիքյանի, տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Ֆրանսիայում սկզբնավորվեց թեմի ձեւավորման եւ ապա թեմի ծուխերում Թեմական-ծխական ուղենիշային կանոնադրության ներդրման գործընթացը:

«Այսօր Տ. Վաչե քահանա Հայրապետյանին առաջադրվող մեղադրանքերը բացարձակ աղերս չունեն իրականության հետ: Փորձ է արվում նաեւ ամբաստանել նրան` մեղադրելով տարբեր քրեական տարրերի հետ կապի մեջ եւ տարբեր միջոցներով խնդիրներ հարուցել յաչս Ֆրանսիայի իշխանությունների»,-ասված է Ամենայն Հայոց Կաթողիկոսի մամլո խոսնակի գրության մեջ:

Հիշեցնենք, որ Տեր Վաչեի անունը կապվում է Ֆրանսիայի Նիս  քաղաքում մայիսի 6-ին սպանված քրեական տարրեի իհետ: Նրանցից մեկը «օրենքով գաղ» հայազգի 39-ամյա Էդվարդ Մարգարյանն էր:

Ըստ տարբեր աղբյուրների, սպանության կասկածյալն ու սպանված հայազգի «օրենքով գողը» Տեր Վաչեի շրջապատից էր: Տեր Վաչեն, ըստ շրջանառվող լուրերի, երբ տարիներ առաջ Նիսում չեչեներից մեկի կողմից հայ է դանակահարվել, տեղի հայերին խորհուրդ է տվել վրեժխնդիր լինել։ Նրա խորհրդին հետեւելով` դանակահարվածը վրեժ է լուծել իրեն դանակահարողից: Նշվում է նաեւ, որ Տեր Վաչեն օգտագործում է եկեղեցու ներքեւի սրահը՝ այնտեղ կասկածելի մարդկանց հետ հավաքներ ու կերուխումներ կազմակերպելու  համար, որոնց ներկա են լինում նաեւ քրեական արարքներ թույլ տված մարդիկ:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ոստիկանությունը քրեական հանցակցության մեղադրանք էր առաջադրել Տեր Վաչեին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հորդորում ենք արդար անհանգստություններն արտահայտել բացառաբար խաղաղ ճանապարհներով. Գերագույն հոգեւոր խորհուրդ
Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն հանձնելու…
Ակնհայտ է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը այսօր Հայաստանում առաջնորդում է քաղաքական շարժում. Նիկոլ Փաշինյան
Կառավարությունը չպիտի միջամտի եկեղեցու գործերին․․․
Հայ առաքելական եկեղեցու բարձրագույն ղեկավարությունը ձախողել է հոգեւոր առաջնորդությունը. Փաշինյան
Ոմանք զարմանում, նույիսկ վրդովվում են, որ Հայաստանը ԵՄ-ի հետ...
Գարեգին Բ-ն շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը՝ Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար
Մայիսի 2-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
ՔՊ-ն «հիբրիդային պատերազմ» է սկսել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. Ռուբեն Մելիքյան
Քիչ է ասելը՝ «Ես մեր եկեղեցու կողքին եմ»։ Անգամ քիչ է գործեր կատարելը՝ ի պաշտպանություն մեր եկեղեցու։ Նախ, պետք է հասկանալ  իրավիճակը...
Հոգեւորականությունն այս պահին օգտագործվում է որոշ քաղաքական ուժերի կողմից, որոնք առաջ են մղում Սրբազաններին. Տիգրանյան
Հոգեւորականների մի մասը, չեմ ասի բոլորը, վաղուց արդեն շատ քաղաքականացված են իրենց ելույթներում եւ դուրս են եկել իրենց հոգեւոր հավատի ծառայությունից…
Ամենաշատ