News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանում պետք է կատարվեր կորոնավիրուսի համաճարակաբանական հսկողություն, որն, իմ կարծիքով, չի եղել: Այս մասին NEWS.am-ին ասաց բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը` խոսելով Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակի մասին:

«Համաճարակաբանակն հսկողություն ես չեմ տեսնում, քանի որ դրա հիմքում ընկած թեստավորումը, որը  մեծ ծավալով չի իրականացվում եւ լիարժեք պատկերացնել` որ փուլում ենք գտնվում դժվար է:  Գոնե օրական 4-5 հազար թեստավորում պետք է իրականացվեր: Պետք է բնակչության շրջանում իրականացնենք  հետազոտություններ, որպեսզի պարզենք` բնակչությունը ինչ ծավալով է ընդգրկված համաճարակի մեջ, դա էլ չի կատարվում: Ամենակարեւորն այն է, որ չկա ռազմավարական մոտեցում այս ամեն ինչին, չեմ հասկանում, թե ինչու հիմնական շեշտը դրվեց  դիմակ կրելու վրա: Հիմնական միջոցառումը, որը մեզ մոտ չկատարվեց դա կոնտակտավորների վերահսկողությունն է, որը մեզ մոտ մայիսի վերջից էլ չկատարվեց, հիմնական միջոցառումը պետք է լինի կոնտակտավորների վերահսկողությունը: Ավելի արդյունավետ կլինի 10 հոգի կոնտակտավոր հսկել, քան թե ամբողջ Երեւանը փողոցում դիմակ կրի»,- ասաց նա` նշելով, որ առողջապահության նախարարությունը չի լսում տարբեր մասնագետների առաջարկած խորհուրդները:

Համաճարակաբանի խոսքով` այս պահին համաճարակի կայունացում է դիտվում, քանի որ խոցելի շրջանները արդեն վարակվել են, սակայն աշնանը վարակվածների թիվը կրկին կմեծանա:

«Խոցելի շրջաններն են քաղաքներ, մեծ ձեռնարկություններ, որոնցում ավելի մեծ է հավանականությունը  վարակվելու, քանի որ շփումը ավելի մեծ է: Եթե նայում ենք վարակվածության  քարտեզը, տեսնում ենք, որ մարզերում եւ գյուղերում վարակվածության մակարդակը շատ ցածր է, սակայն դաշտային աշխատանքների ավարտից հետո ես սպասում եմ վարակվածության թվի բարձրացում, քանի որ կընդգրկվի նաեւ գյուղական բնակչությունը, սակայն գյուղական բնակչությունը ավելի համատարած չի վարակվելու ինչպես քաղաքներում: Սակայն դա լինելու է աշնանը եւ զուգորդվելու է աշնանային այլ սեզոնային հիվանդությունների հետ, որն առաջացնելու է նոր ծանրաբեռնվածություն առողջապահական համակարգի վրա»,- ասաց Հովհաննիսյանը:

Աշնանը սպասվող աճն ըստ համաճարակաբանի երկրորդ ալիք չի լինելու, այլ լինելու է համաճարակի զարգացման եւս մեկ փուլ կամ էտապ, որին ընդգրկվելու է ավելի քիչ խոցելի, այլ բնակչություն:

«Այս կանխատեսմանը միայն մի բան կարող է խանգարել, որ տարածվածությունը  այնքան շատ լինի,որ դաշտային աշխատանքներով զբաղվող անձն  էլ վարակվի»,- ասաց նա:

Էդուարդ Հովհաննիսյանը նշեց, որ  ընդհանուր առմամբ վարակվաների մոտ իմունիտետ կձեւավորվի, հնարավոր են կրկնավարակի դեպքեր, սակայն ընդհանուր առամամբ իմունային համակարգը պաշտպանելու է:

«Հետագայում էլ նման համաճարակներ չեն լինելու, քանի որ մարդկանց պոպուլյացիան արդեն ծանոթ է այս վիրուսին»,- ընդգծեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կորոնավիրուսի բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ ԱՆ–ից խարդախությամբ հափշտակվել է 263,5 մլն դրամ
Դատախազը 2024 թվականի ապրիլի 25-ին հաստատել է Առողջապահության նախարարությունից խարդախության եղանակով 263 մլն 480 հազար դրամ հափշտակելու...
Բացահայտվել են կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ տրամադրելու դեպքեր
Մասնավորապես՝ պարզվել է, որ Ն. Ս.-ն, COVID-19 համավարակի դեմ իրենց կողմից իրականացված պատվաստումներն արձանագրելու նպատակով, նույն բուժկենտրոնի...
Հարցաքննության հրավերի ծանուցում չեմ ստացել․ Անահիտ Ավանեսյանը՝ Քովիդի գործի մասին
Քննությունն ընթանում է, թե ինչ ինտենսիվությամբ՝ արդեն ինձ չի վերաբերվում․․․
«Covid 19»-ի գործով մեղադրվող 20 անձի վերաբերյալ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախորդ տարիներին պետության կողմից «Covid 19» համավարակի տարածման կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացման ջանքերի…
«Ես հանրային կերպով շատ թափանցիկ եմ եղել». Ավանեսյանին «Քովիդի գործով» չեն կանչել հարցաքննության
Հարցաքննությունը ինտերվյու չէ, որ որոշեմ տամ, թե չտամ...
Արսեն Թորոսյանը Կովիդի գործով կհարցաքննվի․ Սասուն Խաչատրյան
Թորոսյանը պետք է իր վերաբերմունքը ցույց տա այդ իրողությունների վերաբերյալ․․․
Ամենաշատ