News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ստեփանակերտի օդանավակայանի բացումը տեղի կունենա մի քանի ամսից` մինչեւ այս տարվա  սեպտեմբեր։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ԼՂՀ  քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը։ Նա հերքեց այն տեղեկությունները, թե օդանավակայանի բացման հետաձգումը պայմանավորված է ոչ թե շինարարական աշխատանքերով, այլ Ադրբեջանի` ԼՂՀ-ից թռչող օդանավերը ոչնչացնելու մասին հայտարարություններով:  «Ոչ ոք չի կարող մեզ ճնշել` օդանավակայանի բացման մասին իր հայտարարություններով: Մենք մեր գործն ենք անում, անկախ այն բանից, թե ով ինչ է խոսում»,-նշեց Ադբաշյանը: Նա նաեւ հավելեց, որ հրաման է ստացել մինչեւ օդանավակայանի աշխատանքները ավարտը օդանավակայանի բացման օրվա մասին ոչ մի հայտարարություն չանել: Ադբաշյանի  խոսքով`ներկայումս մեծ թափով ընթանում են օդանավայականում շինարարական  աշխատանքները. 8 մետրով լայնացվում եւ ամրացվում է թռիչքուղին, արտասահմանից` Կանադայից, Հոլանդիայից, Ֆինլանդիայից, Ֆրանսիայից ներկրվում են համապատասխան սարքավորումներ: Շինարարների խոսքով`աշխատանքները կշարունակվեն եւս երկու-երեք ամիս: Երեւան-Ստեփանակերտ չվերթները կսպասարկվեն առայժմ երեք 50 տեղանոց օդանավեր: Նախնական հաշվարկներով՝ Երեւան-Ստեփանակերտ-Երեւան երկկողմանի չվերթի տոմսի գինը կկազմի 16-18 հազար դրամ։ Օդանավայականի կառուցումը ֆինանսավորում է ԼՂՀ  կառավարությունը:  

Նշենք, որ Ստեփանակերտի նորակառույց օդանավակայանը նախատեսվում էր գործարկել մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը: Ստեփանակերտում օդանավակայան բացելու մտադրությունը բուռն արձագանք էր գտել Ադրբեջանում, որը սպառնացել էր, թե ոչնչացնելու է իր օդային տարածքում հայտնված օդանավերը: Ի պատասխան՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 31-ին հայտարարել էր, որ կլինի Երեւան-Ստեփանակերտ առաջին չվերթի առաջին ուղեւորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ