News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Աննախադեպ է, որ հայ-ադրբեջանական սահմանին ռազմական սրման ֆոնին երրորդ երկրների երկու ժողովուրդների ներկայացուցիչների միջեւ ազգամիջյան բախումներ են տեղի ունենում: Դեռ դժվար է ասել, թե ինչի հետ է դա կապված՝ այս ամենը կազմակերպված է, թե ոչ: Եթե ​​այդպես է, ապա՝ ո՞ւմ կողմից եւ ինչպե՞ս են, օրինակ, այս հարցում կապված Մոսկվան եւ Լոս Անջելեսը: Այս մասին հուլիսի 27-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Ռուսաստանի քաղաքական եւ ռազմական վերլուծությունների ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը:

Ինչպե՞ս եք Դուք գնահատում ռազմական իրավիճակը տարածաշրջանում՝ հաշվի առնելով վերջին իրադարձությունները հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի ֆոնին:

Լարվածությունը հարավկովկասյան տարածաշրջանում կայուն է, պարզապես լարվածության աստիճանն է տարբեր, բայց, իմ կարծիքով, քանի որ հակամարտությունը հանդարտվել է եւ բախումները դադարել են, կարելի է պնդել, որ իրավիճակը վերադարձել է այն վիճակին, որում այն գտնվում է ​​ժամանակի մեծ մասը: Համենայն դեպս, լարվածության մակարդակն այլեւս չի կարելի շատ բարձր անվանել:

Ինչպե՞ս է հայ-ադրբեջանական սահմանին սրումը կապված Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորավարժությունների եւ նույն ժամանակահատվածում տեղի ունեցող համատեղ թուրք-ադրբեջանական զորավարժությունների հետ:

Թուրքիան երբեք չի թաքցրել, որ Ադրբեջանի դաշնակիցն է: Բուն հայտարարություններից բացի, պարբերաբար թուրք-ադրբեջանական զորավարժություններ են անցկացվում, այդ թվում՝ հաճախ Նախիջեւանի տարածքում, ուստի ես դրանում որեւէ արտառոց բան չեմ տեսնում: Այնուամենայնիվ, հնարավոր է, որ թուրքական բանակի ակտիվությունը՝ Ադրբեջանի հետ համատեղ զորավարժություններին մասնակցելու տեսքով, կարող է կապված լինել Ռուսաստանի զինված ուժերի վարժանքների հետ: Ինչ վերաբերում է բուն ռուսական ակտիվությանը, ապա շուտով կանցկացվի «Կովկաս-2020» զորավարժությունները: Այդպիսի ռազմավարական վարժանքներն անցկացվում են ամեն տարի Ռուսաստանի որեւէ շրջանում՝ յուրաքանչյուր չորս տարին մեկ: Միշտ դրանց մեկնարկից մի քանի ամիս առաջ անակնկալ ստուգում է իրականացվում այն շրջանում, որում նախատեսվում են հիմնական զորավարժությունը: Ուստի այս ամենում անսովոր ոչինչ չկա, չնայած, կրկնում եմ, ինչ-որ կապ կարող է լինել:

Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի ակտիվությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում, ո՞րն է դրա նպատակը:

Թուրքիան բազմաթիվ հակամարտությունների մեջ է թաթախվել տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Աֆրիկայում: Թուրքիային բացարձակապես պետք չէ հակամարտությունն իր հյուսիսարեւելյան սահմաններում, ուստի գուցե հոգեբանական ճնշում է գործադրվում Հայաստանի վրա, որպեսզի Երեւանին ստիպել դադարեցնել ռազմական գործողությունները եւ չարձագանքել թշնամու հարձակումներին, քանի որ Անկարան, ակնհայտորեն, չի ցանկանում եւս մեկ պատերազմի մեջ մտնել: Այս վարկածը ավելի մոտ է իրականությանը, քան հավանականությունը, որ Թուրքիան իր գործողություններով փորձում է ավելացնել իր ազդեցությունը Կովկասում:

Ինչպիսի՞ն է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ապագան վերջին իրադարձությունների ֆոնին:

Ներկայիս սրումը հայ-ադրբեջանական պետական ​​սահմանին ոչ մի հիմնարար նշանակություն չունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում եւ որեւէ փոփոխություն չի առաջացնում: Մյուս կողմից, պարզ չէ, թե ինպիսին են խաղաղ բանակցությունների հեռանկարները, քանի որ կողմերի դիրքորոշումներն իրարամերժ են եւ փոխադարձաբար բացառող: Պարզ չէ, թե ով եւ մինչեւ ուր կարող է խաղաղ պայմանավորվել: Տեսականորեն ցանկացած պահի կարելի է սպասել լայնածավալ ռազմական գործողությունների, սակայն, քանի որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը չի զարգացել եւ հետագա էսկալացիա չի եղել, ապա մոտ ապագայում հատուկ բան չպետք է սպասել:

Ի՞նչ նպատակ է հետապնդում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու որոշումը։

Էրդողանի որոշումն առաջին հերթին ներքաղաքական նպատակ է հետապնդում: Այն հաշվարկված է սեփական ընտրազանգվածի համար՝ իր համակիրների աչքերում իր ազդեցության ամրապնդմանը եւ իր շուրջ տարբեր քաղաքական, հասարակական եւ կրոնական ուժերի համախմբմանը։ Ինչ վերաբերում է աշխարհաքաղաքական դրդապատճառներին, ապա այս դեպքում դրանք երկրորդական դեր են խաղում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը, հին ավանդույթի համաձայն, թաքցրել է մարտական կորուստները եւ դրանք ներկայացրել որպես դժբախտ դեպքեր
Ադրբեջանը դարձյալ թաքցրել է մարտական կորուստները...
Դե ուրեմն թուղթ ու գրիչդ վերցրա ու արի, որպեսզի ասեմ, թե ինչ չեք արել, որ պետք է անեիք. Տիգրան Աբրահամյան
Առհասարակ զավեշտի նմանվող հարցազրույց էր։ 5 րոպեի ընթացքում, այս պերսոնը նախ խոսում է այն մասին, որ Ադրբեջանը սահմանային...
Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք․ նրանք կշարունակեն ագրեսիվ վարքագիծը, քանի դեռ հստակ ուղերձ չեն ստացել․ Մենենդես
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի...
Ադրբեջանական զինծառայողները հուլիսի 19-ի հանցավոր արարքներով խախտել են Տեղ համայնքի բնակիչների իրավունքները. Թաթոյան
Մասնավորապես, բողոքների և ահազանգերի հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները պարզել են հետևյալը…
Մի կարծեք, թե հենց այնպես կրակում են Երևան տանող դարպասներին. Սա արդեն Ադրբեջանի ձեռագիրը չէ, այլ Թուրքիայինը. Զաքարյան
Վերջերս, Երևանում Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ...
Ադրբեջանն ակնհայտորեն կոշտացրել է իր դիրքորոշումը և Հայաստանին տարածքային զիջումների նոր օրակարգ ներկայացրել.Աբրահամյան
Մտավախություն ունեմ, որ այս ամենը տեղավորվում է նոյեմբերի 9-ի ձեռք բերված պայմանավորվածության կատարման տրամաբանության մեջ...
Ամենաշատ