News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


ՌԴ մոտ 300 000 քաղաքացի բախվել է հայկական ավտոմեքենաների ձեւակերպման խնդրի հետ: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված տեսաուղերձում ասել է ՌԴ քաղաքացի Սերգեյ Սկոպինցևը:

Նա հույս է հայտնել, որ Փաշինյանը լսել է այն խնդիրների մասին, որոնք կան Ռուսաստանում՝ կապված Հայաստանում ձեռքբերված ավտոմեքենաների հետ:

«2017 թվականից ռուսաստանցիները ավտոմեքենաներ են ձեռք բերել ՀՀ-ում, ձեւակերպել բոլոր փաստաթղթերը առանց հայտարարագրելու անհրաժեշտության, եւ դրանցով առանց խոչընդոտի երթեւեկել Ռուսաստանում: Սակայն ամեն ինչ փոխվել է 2020 թվականի հուլիսից, եւ ստեղծվել է իրավիճակ, որը նման է Ղազախստանում տեղի ունեցածի հետ: ՌԴ քաղաքացիները, որոնք ավտոմեքենաներ են ձեռք բերել ՀՀ-ում, ստիպված են դրանք ՌԴ-ում գրանցել: Խոսքը 2014 թվականի հոկտեմբերից հետո ներկրված ավտոմեքենաների մասին է, որոնց համար պետք է վճարել մաքսային տարբերությունը: Դա իրականում շատ մեծ գումար է: Օրինակ, ես Հայաստանում գնել եմ ավտոմեքենա 415 000 ռուբլիով: Ռուսաստանում ինձնից պահանջում են 1 մլն 200 հազար ռուբլի մաքսազերծման համար: Ըստ էության, ՌԴ մոտ 300 000 քաղաքացի կարող է առանց տրանսպորտային միջոցի մնալ, քանի որ ավտոմեքենաներն արդեն առգրավվում են: Սակայն մենք նման գումար չունենք»,-ասել է ՌԴ քաղաքացին:

Սկոպինցևը հույս է հայտնել, որ Փաշինյանը այդ կապակցությամբ երկխոսություն կսկսի ՌԴ իշխանությունների հետ: «Շատ եմ խնդրում Ձեզ՝ բարձրացրեք այդ հարցն ու լուծում գտեք: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքով՝ խնդիրն այն է, որ քաղաքացիները չպետք է վաճառեին այդ ավտոմեքենաները, իսկ ՌԴ մաքսայինները, ինչպես արդեն ասում եմ ես, չպետք է դրանց մուտքը թույլատրեին: Այսինքն՝ հայկական կողմի սխալները ընդունվել են, իսկ մեր սխալները ոչ ոք, ինչպես միշտ, չի ընդունում: Բացի այդ, կա հանձնարարական, որի համաձայն՝ հայկական ավտոմեքենաների հանդեպ պահանջ չի լինի, եթե ղեկին ՀՀ քաղաքացի է: Տվեք մեզ այդ անձնագրերը: ՌԴ եւ Ղազախստանի ժողովուրդները ժամանակին օգնել են Հայաստանին՝ գնելով տրանսպորտային միջոցները, այժմ օգնեք մեզ: Այդ դեպքում մենք եւս կշարունակենք ձեր բյուջեում հարկեր վճարել եւ ավտոմեքենաներ գնել Հայաստանում»,-եզրափակել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Bentley-ն թողարկել է ոսկե կաբրիոլետ. գինը հայտնի է
VW W12 շարժիչների արտադրությունը կդադարեցվի...
Volvo-ն նախատեսում է իր հաջորդ սերնդի էլեկտրական մեքենաների արտադրության մեջ ներդնել մեգաֆոնային տեխնոլոգիա
Թեև արտադրողը որևէ տեխնիկական մանրամասներ չի ներկայացրել, դա կապված կլինի SPA3 պլատֆորմի...
Հազվագյուտ Lamborghini Jalpa-ն աճուրդի կհանվի
1981 թվականից մինչև 1988 թվականը մասնագետները հավաքել են ընդամենը 410 սպորտային մեքենա...
Չինական արտադրողները զբաղեցրել են ավտոմեքենաների համաշխարհային շուկայի մեկ երրորդը
Toyota-ն շուկայի մասնաբաժինով պահպանում է առաջին տեղը՝ 10,6 տոկոս, որին հաջորդում են Volkswagen-ը և Hyundai-ը՝ համապատասխանաբար 9,5 և 7,4 տոկոս բաժնետոմսերով...
Համացանցում հայտնվել են նոր Chevrolet Corvette ZR1 սպորտային մեքենայի լուսանկարները
Անցյալ ամիս բրենդը հաստատեց, որ կներկայացնի հաջորդ սերնդի Corvette ZR1-ն այս ամառ՝ հրապարակելով...
Գերմանական AC Schnitzer-ն արդիականացրել է BMW 5 Series նոր սեդանները
Ավտոմեքենայի արտաքին տեսքը կարող է համալրվել ֆիրմային անիվներով…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ