News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Մենք երկու տարի է առանց աշխատանք ենք մնացել, մենք  ցուցարար, կամ միտինգ անող  չենք, ու չենք  եկել ինչ-որ մեկի դեմ մի բան խոսելու, պարզապես պահանջ ունենք, ցանկանում ենք մեր խնդրին լուծում տան: Այս մասին այսօր՝ հուլիսի 30-ին ասաց  կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող  «Լիդիան Արմենիայի» նախկին աշխատողներից մեկը: Նրանք պահանջում են միջոցներ ձեռնարկել ճանապարհը բացելու, որ ընկերությունը կարողանա աշխատել: 

 «Ընդամենը աշխատող մարդիկ ենք, մեր աշխատանքն ենք ուզում, իսկ ոստիկաններն ասում են՝ բերման ենք ենթարկում, ինչի՞ համար»,- ասաց ակցիայի մասնակիցն ու հավելեց, որ մոտ 2000 հոգի արդեն 2 տարի անաշխատանք են մնացել, ամբողջ համայնքը սոված կոտորվում է: Տուրիստներ չեն գալիս, բերք չկա, կարկուտն ամբողջն ավերել է, ամեն ինչ շատ վատ է իրականում»:

Հարցին՝ բնակիչները չեն ցանկանում, որ շահագործվի այդ հանքը

նախկին աշխատակիցը նշեց, որ բնակիչներից 1200 հոգի ստորագրահավաք է իրականացրել. «1200  հոգի  այս վախի մթնոլորտում այս պահին կանգնած է  մեր կողքին»:

Դիմելով կառավարության անդամներին՝ ակցիայի մասնակիցը ասաց. «Ուզո՞ւմ եք իրական պատկերը տեսնել՝ վերացրեք այդ վախի մթնոլորտը, այս պահին ձեր կողքին շատ մարդիկ են կանգնած, ուղղակի  վախենում են խոսել, մի՞թե 15-20 հոգուց եք վախենում: Մենք մարդիկ ենք, ովքեր  2 տարի առանց հաց են մնացել: Հարցրեք, իմացեք՝ այս մարդկանցից որեւէ մեկն իր ընտանիքի անդամներին ե՞րբ է վերջին անգամ տեսել»,- ասաց նա:

Խոսելով հանքի շահագործման հետեւանքով վնասների մասին ակցիայի մասնակիցն ասաց, որ  բազմիցս է նշվել այդ մասին, որ վնասները կառավարելի են: Վարչապետն էլ է տեսնում, թե ինչ քաղաքական ուժեր են դեմ կանգնած այս ամենին  ու ովքեր, ինչի համար են դեմ կանգնած այս ամենին: Ուզո՞ւմ են փակել  հանքը, ուրեմն վարչապետը թող ներկայացնի իրավական ինչ-որ փաստաթուղթ, ըստ որի  հանքը շահագործելը  իրավական նորմերի խախտումով է,   մենք էլ չենք գա այստեղ, մարդկանց էլ չենք հավաքի, հասկանո՞ւմ եք՝ ժողովուրդը չգիտի՝  ինչի համար չի աշխատում»,- ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լիդիան Արմենիա»-ի 12․5% բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը. Factor.am
2021 թ-ի համեմատ ընկերության պարտավորությունները 2022-ին աճել են 62․8 մլն դոլարով, իսկ վնասը՝ 62 մլն դոլարով։ Հիշեցնենք՝ կառավարության հունվարի...
Մեկնարկում է Ամուլսարի գործով արբիտրաժը. Կառավարությունը գաղտնի է պահում  կնքված պայմանագրի գինը․ «Հետք»
Ինչպես փոխանցում է Global Arbitration Review-ն, No. 2023-66 գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև...
Կառավարությունը «Լիդիան»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսն ընդունել է առանց աուդիտի. մանրամասներ կասկածելի նվիրատվությունից
Ամուլսարի նման երկարաժամկետ և մեծ ծրագրերի դեպքում, պետության մասնակցությունը դրանցում նպատակահարմար է և արդյունավետ թե՛ պետության, և թե՛ մասնավորի համար...
134 ՀԿ և քաղաքացի պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բաժնետոմսերի վերաբերյալ կառավարության որոշումը
2024թ. հունվարի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության...
«Լիդիան Արմենիան» իրավասու չէ նվիրաբերել Ամուլսարի բաժնետոմսերը այն պարզ պատճառով, որ չունի այդ բաժնետոմսերը. փորձագետ
Ի սկզբանե Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում էր օֆշորային գոտում գրանցված «Լիդիան...
Փաստաբան. Ամուլսարի հանքի շահագործումը Բեռնի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է
Փաստաբանն ասաց, որ մինչ կոնվենցիային միանալը Հայաստանը ներկայացրել է 15 զմրուխտե գոտի, այդ թվում՝ Ամուլսարը...
Ամենաշատ