News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Հակառակորդի կողմից դիպուկահարներ գչեթե միշտ եղել են եւ Հայկական ԶՈւ-ն միջոցներ ձեռնարկում է նրանց չեզոքացման ուղղությամբ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ պաշպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը։ 

«Չենք կարող ասել, որ դիպուկահարներ մինչ այս չեն եղել։ Եթե հետեւեք դեպքերի քրոնիկային, կտեսնեք, որ նրանք գրեթե միշտ էլ եղել են եւ մենք համապատասխան միջոցներ ենք ձեռնարկում նրանց չեզոքացնելու համար, այդ թվում՝ այս օրերին, զինված ուժերը հաջողությամբ կատարում են իրենց վրա դրված խնդիրը այդ առումով։ Եթե սրբազանի խոսքը լսենք (նկատի ունի Աշոտ Միքայելյանի հուղարկավորությն կարգը կատարող հոգեւորականին՝ NEWS.am), ապա եթե պատերազմի մեջ ենք, ապա նաեւ նահատակներ են լինում։ Ցավում ենք, իհարկե, բոլորս, բայց դրանից խուսափել չի լինի», ասել է Գաբրիել Բալայանը։

Պաշտպանության փոխնախարարը հավանական չի համարում լայնածավալ գործողությունների վերսկսումը․

«Չեմ կարծում, որ լայնածավալ գործողությունների հնարավորություն կա այս պահին,  որովհետեւ հակառակորդը տեսավ, որ որեւիցե շանս չունի անգամ մի փոքր առաջխաղացում անելու։ Նրանց համար ուղղակի կատաստրոֆիկ արդյունքներ կլինեն, եթե նորից նման փորձ անեն։ Անտրամաբանական կլինի, չնայած որ նրանց քայլերը ինչպես բազմիցս առիթ ենք ունեցել նշելու, տրամաբանության հետ որեւէ աղերս չունեն», նշել է պաշտպանության փոխնախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ