Facebook ընկերությունը կարող է երաժշտական հոլովակներ ցուցադրելու իրավունք ստանալ, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Նման քայլը սոցցանցին կարող է հնարավորություն տալ մրցակցել YouTubе-ի հետ:
Bloomberg-ի զրուցակիցների տեղեկություններով՝ Warner Music Group, Universal Music Group եւ Sony Music Entertainment կորպորացիաների հետ համագործակցության մասին հայտարարություն կարվի մոտ ժամանակներս:
Գործակալությունը նշում է, որ ավելի վաղ Facebook-ն իրավունք է ստացել իր հարթակում աուդիոձայնագրություններ նվագարկել:
Ընկերության ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել տեղեկությունը:
Facebook ընկերությունը հիմնվել է 2004 թվականի փետրվարի 4-ին Մարկ Ցուկերբերիգ եւ նրա 3 համակուրսեցիների կողմից, երբ նրանք սովորում էին Հարվարդի համալսարանում: Ընկերության մասնագետերի տեղեկություններով՝ աշխարհում ավելի քան 2,7 մլրդ մարդ ամսական գոնե մեկ անգամ օգտվում է սոցցանցից: Ընկերության մեջ են մտնում Facebook եւ Instagram սոցցանցերը, ինչպես նաեւ WhatsApp եւ Messenger հավելվածները: