News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Արթուր Վանեցյանը հրավիրվել էր ԱԱԾ բացատրություն տալու, այսինքն նախապատրաստվում են նյութեր, եւ որքան մեզ ներկայացվեց, նյութեր են նախապատրաստվում աշխատակիցներից մեկին աշխատանքի վերականգնելու հետ կապված: Այս մասին, այսօր՝ հուլիսի 31-ին, ԱԱԾ-ից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի փաստաբան Լուսինե Սահակյանը:

«Ես սա համարում եմ ծաղր օրենքի նկատմամբ, որովհետեւ գոյություն ունի օրենք, ըստ որի անձը 50 տարին լրանալուց հետո, որը ԱԱԾ ծառայողի համար սահմանային ժամկետն է, իրավունք ունի 5 տարով այդ ժամկետը երկարացնել, ինչն էլ արվել է: Այստեղ խոսքը մեկ տարվա մասին է, եւ անձը աշխատանքի վերականգնվել է օրենքի պահպանմամբ: Այստեղ խնդիրն այն չէ՝ օրենքը խախտվել է, թե չի խախտվել, կամ նրանք օրենքը կարդացել կամ չեն կարդացել: Հարցն այն է, որ քննարկվում է քրեական գործ հարուցելու հարցը, այսինքն նյութեր են նախապատրաստվում: Սա ինձ համար զարմանալի է, որովհետեւ քրեական օրենսգրքում չկա նման նորմ: Եթե նույնիսկ խախտում տեղի ունեցած լիներ, անձը 60 տարեկանում վերականգնված լիներ, միեւնույն է, սա քրեական պատասխանատվություն առաջացնել չի կարող: Սրանով ես կարծում եմ, որ պետությունը, առավել եւս, որ հարցին խառնվել է ԱԱԾ-ն, հաստատում է, որ պարոն Վանեցյանի դեմ չկա որեւէ քրգործ հարուցելու հիմք եւ նրանք հասել են նրան, որ նույնիսկ  այսկերպ քրեական գործ հարուցել ու մեղադրանք առաջադրել»,-ասաց Սահակյանը:

Նա հավելեց, որ խոսքը մի աշխատակցի մասին է, որի աշխատանքի արդյունքում շատ լուրջ գումարներ են վերականգնվել բյուջե:

«Եթե մենք այն աստիճանի հասնենք, որ քրեական գործ հարուցվի եւ լրիվ ծաղրեն օրենքը, իրավական պետությունը, հաշվի չառնեն, որ Հայաստանը իբր հայտարարված իրավական պետություն է, չեմ բացառում, որ եւս մեկ անգամ կհրավիրվենք, կարող է կարգավիճակ ունենա:

Ես համարում եմ, որ սա հստակ քաղաքական հետապնդում է, որեւէ այլ դիրքորոշում որեւէ տրամաբանող մարդ չի կարող ունենալ»,-ընդգծեց փաստաբանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ