News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Չինաստանը քննադատել է Հոնկոնգի հետ փոխադարձ արտահանձնման մասին համաձայնագրի գործողությունը կասեցնելու Գերմանիայի որոշումը: Բեռլինի դիրքորոշումը «միջազգային իրավունքի լուրջ խախտում» է, հայտարարել է Գերմանիայում Չինաստանի դեսպանությունը:

Պաշտոնական Բեռլինը մի քանի ժամ առաջ իր քայլը կապել էր Չինաստանի հատուկ վարչական տարածքի իշխանությունների որոշման հետ սեպտեմբերի 6-ին նախատեսված Օրենսդիր խորհրդի ընտրությունները մեկ տարով հետաձգելու մասին, հայտնում է DW-ն: 

Չինական կողմը, սակայն, իր դիրքորոշումը պատճառաբանել էր «Հոնկոնգի ռեզիդենտների կյանքի եւ առողջության պաշտպանության պատասխանատվությամբ» եւ «գիտական մոտեցման վրա հիմնված համաճարակաբանական վերահսկման փորձով»:

Հոնկոնգի գործերը Չինաստանի ներքին գործն են, շեշտել են դեսպանությունից: Պեկինն իրեն իրավունք է վերապահում հետագայում արձագանքելու Բեռլինի դիրքորոշմանը, ամփոփել են դիվանագիտական առաքելությունից:

Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը ավելի վաղ նշել էր, որ տասնյակ ընդդիմադիր թեկնածուներին ընտրություններին թույլ չտալու եւ քվեարկության ժամկետը տեղափոխելու որոշումը «հերթական ոտնձգությունն է Հոնկոնգի քաղաքացիների իրավունքների դեմ»: Գերմանիան բազմիցս «հստակ հասկացրել է, որ Չինաստանից ակնկալում է միջազգային իրավունքի շրջանակում իր պարտավորությունների կատարում», հավելել էր նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ