News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 06
USD
485.52
EUR
575.63
RUB
6.66
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Վստահ եմ, Զոհրաբ Մնացականյանը Նիկոլ Փաշինյանի երկու տարվա բանակցային ֆիասկոն քողարկելու համար ունակ է իրականությանը չհամապատասխանող քաղաքական հայտարարությունների։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ադրբեջանը չէր համաձայնում Ապրիլյան պատերազմից հետո հայկական դիվանագիտական հաղթանակների շարքին դասվող Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին։

Վստահ եմ, Զոհրաբ Մնացականյանը Նիկոլ Փաշինյանի երկու տարվա բանակցային ֆիասկոն քողարկելու համար ունակ է իրականությանը չհամապատասխանող քաղաքական հայտարարությունների։ Նորությունն այն էր, որ այդ հայտարարությունները կարող են այնքան մանիպուլյատիվ լինել, որ հարցականի տակ դնեն ԱԳ նախարարի համապատասխանությունը զբաղեցրած պաշտոնին։

Հիշեցնեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փաստացի ստիպել էին Ադրբեջանին ընդունել այդ օրակարգը, ինչի մասին են վկայում համանախագահների բազում հայտարարությունները 2016-ի ապրիլից մինչեւ իշխանազավթում։

Ավելին, թարմացրեք նախարարի հիշողությումը, որ Սանկտ Պետերբուրգում հանդիպումից հետո հայտարարություն ընդունվեց նախագահների մակարդակով, որում հաստատվում էր Վիեննայի պայմանավորվածությունների կատարմանը կողմնակցությունը: Բայց եթե Վիեննայում ոչ մի համաձայնություն ձեռք չի բերվել, ի՞նչ է հաստատել Ադրբեջանի նախագահը Սանկտ Պետերբուրգում։

Այլ հարց է, որ Ադրբեջանը կյանքի չէր կոչում այդ պայմանավորվածությունները, ու անգամ այդ դեպքում հայկական կողմին նվիրելով հսկայական բանակցային առավելություն։

Իսկ թե ինչպե՞ս Փաշինյանի թեթեւ ձեռքով այդ ամենը փոխարինվեց Դուշանբեով, հիշում ենք բոլորս։

Իդեպ, ԱԳ նախարարը, փորձելով հեգնել Վիեննա-ՍանկտՊետերբուրգ բանակցային բովանդակության վրա, այն համեմատել է «հալվայի» հետ։

Նախարարին հարցրեք, եթե Վիեննան հալվա էր, բա Դուշանբեն ի՞նչ էր, բոզբա՞շ»։

Տպել
Ամենաշատ