News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Խաբարովսկում 22 օրվա ընթացքում առաջին անգամ չի անցկացվել է քայլերթ՝ ի աջակցություն կալանավորված նախկին նահանգապետ Սերգեյ Ֆուրգալի, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

Սկզբում հավաքվել էր մի քանի տասնյակ մարդ, նրանցից ոչ ոք կարգախոսեր չէր վանկարկում։ Մի քանի ժամ անց սկսվել էր հորդառատ անձրեւ, եւ ներկաները ցրվել էին։ Քաղաքապետարանից հաստատել էին, որ քայլերթ չի եղել։

«Հնարավոր է՝ նշանակություն է ունեցել մարդկանց հոգնածությունը»,-ասել է գործակալցության զրուցակիցը։

Չարտոնագրված հանրահավաքներն անցկացվում են Խաբարովսկում ամեն օր՝ սկսած հուլիսի 11-ից, իսկ հանգստյան օրերին՝ 2 անգամ, ամենազանգվածային հավաքները տեղի են ունեցել շաբաթ օրերը։ Այսպես՝ հուլիսի 11-ին փողոց էր դուրս եկել 12 հազար մարդ, հուլիսի 18-ին՝ տասը հազար, 25-ին՝ շուրջ ութ հազար, իսկ օգոստոսի 1-ին՝ ընդհանուր առմամբ շուրջ 3.5 հազար։

Ցույցերը սկսվել էին, երբ Ֆուրգալին բերման էին ենթարկել հանցավոր խմբավորմանն անդամակցելու եւ 2000-ականների սկզբում ձեռնարկատերերի սպանությունները կազմակերպելու կասկածանքով։ Այժմ նախկին նահանգապետը գտնվում է Լեֆորտովոյի կալանավայրում, սակայն իր մեղքը չի խոստովանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ