News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 21
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը կասկածելի եւ ծիծաղելի է համարում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությունը, թե հուլիսյան իրադարձությունները ղեկավարել եւ համակարգել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այսօր՝ օգոստոսի 3-ին, լրագրողների հետ հանդիպմանը Սայաթ Շիրինյանն ընդգծեց, որ շատ լավ է եղել, որ Փաշինյանը որեւէ մասնակցություն չի ունեցել:

«Նրանք որ գերատեսչությունում փորձեցին ակտիվություն ցուցաբերել, այդ գերատեսչության աշխատանքները կամ կազմալուծվել են, կամ ամբողջությամբ կազմաքանդվել են»,- նկատեց ոստիկանության գնդապետը:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունից հետո արտերկրում հայերի եւ ադրբեջանցիների միջեւ տեղի ունեցած միջադեպերին՝ Շիրինյանը վստահեցրեց, որ այդ օրերին հենց մեծ դերակատարում պետք է ունենային ՀՀ իշխանությունները, մինչդեռ նրանք այս լարվածությունը թոթափելու համար ոչինչ չարեցին: Շիրինյանը հիշեցրեց, որ Ռուսաստանի Դաշնությունում հարցը լուծվեց միայն մեր հայրենակիցների հեղինակության և կապերի շնորհիվ. «Դա բնականաբար Ադրբեջանի կողմից ձեռնարկված սադրանք էր, բայց այնուամենայնիվ, կարծում եմ՝ մեր իշխանությունները պետք է շատ հրատապ քայլեր ձեռնարկեին: Նիկոլ Փաշինյանն ու մնացած գերատեսչության ղեկավարները պարտավոր էին անմիջապես օպերատիվ կապ հաստատելու իրենց գործընկերների հետ, որ շատ արագ հնարավոր լիներ կանխել այդ լարվածությունը, քանի որ որևէ մեկը չէր կարող երաշխավորել, որ սա ավելի մեծ մասշտաբների ծավալներ չի ընդգրկի, ինչի հետևանքով կունենայինք հարյուրավոր, կամ հազարավոր կորուստներ, բայց ինչպես ասում են՝ մեր վարչապետը այդպես էլ ՌԴ նախագահին չզանգահարեց»:

Շիրինյանի խոսքով, հուլիսյան իրադարձությունների ժամանակ, երբ ՌԴ-ում անվտանգության խորհրդի նիստ էր գումարվել, Հայաստանից որևէ զանգ չի եղել, ինչի հետևանքով այնտեղից էլ եղավ արհամարհանք. «Այդ նույն բարձրաստիճան ղեկավարները, երբ քննարկում էին հարավ-կովկասյան տարածաշրջանի անվտանգության խնդիրները և բացարձակապես զրոյական վերաբերմունք դրսևորվեց Հայաստանի իշխանությունների նկատմամբ: Իսկ ո՞ւր մնացին այն հայտարարությունները, որ ասում էիք՝ հայ-ռուսական հարաբերությունները աննախադեպ բարձր մակարդակի վրա են, ո՞ւր մնացին այդ փոխհարաբերությունները: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ դուք տեղում չեք, պարոնայք իշխանավորներ»:

Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին, ոստիկանության գնդապետը նշեց, որ այն իր մեջ ներառում էր կառուցողական լուրջ վերլուծություն եւ վաղուց էր սպասված այդպիսի ազգային, պետական լուրջ քաղաքական գործչի շատ ազդեցիկ խոսքը. «Խելացի մարդիկ հասկացան, որ նա ցույց տվեց նաև լուծման ճանապարհ: Այդ խոսքն ուղղված էր խելացի մարդկանց, ովքեր Հայաստանի ներկա իրավիճակով մտահոգված են»:

Շիրինյանը նշեց, որ Քոչարյանի ելույթին բովանդակային պատասխան տալու փոխարեն, հնչած արձագանքները անձնական վիրավորանքի դաշտում էին: Մասնավորապես, նա հռետորական հարց ուղղեց Արամ Զավենի Սարգսյանին, որն այդ հարցազրույցից հետո հայտարարել էր, թե Ռոբերտ Քոչարյանը չի համբուրել իրեն մոտեցված խաչը. «Այն որ Ձեր ընտանիքում Տիգրան Նաղդալյանի սպանության պատվեր իջեցնելու հարցն էիք քննարկում, պատվեր իջեցնելուց առա՞ջ գնացիք խաչը համբուրելու, թե՝ դրանից հետո»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տավուշի դեպքերի ժամանակ զոհված Սոս Էլբակյանի անունով փողոց է անվանակոչվել Մարմաշենում
2020 թվականի հուլիսյան մարտերին հայ-ադրբեջանական սահմանին մահացու…
Ֆրանսիայում տեղի է ունեցել հայ ցուցարարների վրա հարձակված թուրքերի դատական 1-ին նիստը
Փաստաբանը նշել է, որ Չեթինն ընդունել է իր սխալն ու դադարեցրել է քաղաքական բոլոր գործունեությունները...
Մենք ականատես ենք եղել Ադրբեջանում Թուրքիայի ռազմական ներկայության տարրերի. ԱԳ նախարար
Աշխարհի բոլոր երկրները շատ զգույշ են եղել՝ չխթանելու էսկալացիայի հետագա սրացում, և միայն Թուրքիան էր, որ ցուցաբերում էր շատ միակողմանի մոտեցում…
Ռոբերտ Քոչարյան. «Ակն ընդ ական» սկզբունքը միշտ է գործում առաջնագծում
«Հուլիսյան բախումների մասշտաբներն ինքնին մեծ չէին, նույնիսկ անհամեմատելի էին 2016-ի իրադարձությունների հետ, սակայն ավելի մեծ գործողությունների վերաճման սպառնալիք միշտ կա...
Դաշնակցությունը Հայոց բանակի եւ սահմանապահ գյուղերի կողքին է․ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի ուղերձը
Անցած ամիս Տավուշի շրջանի վրա Ադրբեջանի կատարած հարձակումից հետո, բնականաբար, անհրաժեշտ էր, որ...
Ռազմական անվտանգության ապահովումն օրախնդիր է. չպետք է իլուզիաներով տառապենք. քաղաքագետ
Թուրքիայի ռազմական ներկայությունն ուղղակիորեն կապված է նաև Հայաստանի ռազմական անվտանգության հետ...