News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի և Արցախի սահմանների շուրջ և հայկական ողջ սփյուռքում ծավալվող վերջին ահաբեկչական իրադարձությունները մեր պետության առջև լրջագույն մարտահրավերներ են ստեղծել, որոնց հանգուցալուծումը պահանջում է ուժերի համահայկական կենտրոնացում, թիրախների հավասարակշռված ընտրություն և գործողությունների հստակ ծրագիր մերձակա և հեռակա ժամանակահատվածներում: Այդ մասին ասվում է «Ժառանգություն» կուսակցության վարչության հայտարարությունում:

«Այս համապատկերում «Ժառանգություն» կուսակցությունն կարևորում է ռազմական մակարդակում Հայաստանի արձանագրած անդարձ առաջընթացը, մեր զինուժի, պետական պաշտպանունակության բարձր մակարդակի տարածաշրջանային և միջազգային հաստատումը, որին պետք է հաջորդի արտաքին քաղաքական ոլորտում նույնքան ազդեցիկ գործողությունների ծավալումը:

Ակներև է, որ մեր տարածաշրջանում խաղաղության և կայուն զարգացման սպառնալիք են հանդիսանում ոչ միայն Ադրբեջանը, այլև՝ Թուրքիան, որի ծավալապաշտական և գերակայության ձգտող քայլերը հակասում են Հայաստանի և բոլոր այն պետությունների շահերին, որոնք շահագրգռված են ժողովուրդների խաղաղ համակեցությամբ: Մոտ 100 տարի է անցել Օսմանյան կայսրության փլուզումից, և այսօր արդեն Էրդողանի գլխավորած Թուրքիան փորձում է վերականգնել և ընդլայնել օսմանյան ժամանակաշրջանի սահմանները՝ իր ռազմական գերակայությունը հաստատելով տարբեր տարածաշրջաններում, այդ թվում Հարավային Կովկասում:

«Ժառանգություն»-ը համոզված է, որ Հայաստանի ի զորու է դառնալ մեր տարածաշրջանում կայունության և խաղաղության երաշխավոր, մեր պետությունը պատրաստ է աներկբա պաշտպանելու միջազգային նշանակություն ունեցող հաղորդակցության ուղիների, գազամուղների ու նավթատարների, էներգետիկ հանգույցների անվտանգությունը, խաղաղ բնակչության կենսագործունեությունը, այնինչ Ադրբեջանն արդեն դրսևորեց իր ահաբեկչական քաղաքականությունը՝ Մեծամորի ատոմակայանի ոչնչացման պետական սպառնալիքով:

Բազմաբևեռ դարձող աշխարհակարգում Հայաստանը պետք է վերահաստատի իր դաշնակցությունն այն պետությունների հետ, որոնց շահերն առկա են մեր տարածաշրջանում, դա ամենից առաջ Մինսկի եռանախագահության անդամներն են՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան, ինչպես նաև Իրանը, Վրաստանը, Չինաստանը և Եվրամիությունն ընդհանրապես:

Առանձնահատուկ է Ռուսաստանի հետ պատմական հարաբերությունների բնույթը, որը փոխլրացնող վերամեկնարկի կարիք ունի: Շուտով կլրանա Մոսկվայի և Կարսի խնդրահարույց պայմանագրերի կնքման 100-ամյակը: Այսպիսով օրակարգում է հայտնվում Հայաստանի և հայության իրավունքների վերականգնման, այդ թվում սահմանների դե յուրե ճշգրտման հարցը, և թուրանականության ընդհանուր այս սպառնալիքի պայմաններում Մոսկվան հնարավորություն ունի խմբագրելու ՌՍՖՍՀ գործած սխալները հանուն համապարփակ անվտանգության: Այս քայլը կբխի նաև տարածաշրջանային նոր կայունության հաստատման Արևելքի և Արևմուտքի հիմնական գործընկերների շահերից»,- նշվում է հայտարարությունում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ