News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Այսօր՝ օգոստոսի 4-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում  է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 22:00-ի սահմաններում Արցախի պողոտայում բախվել են Mercedes, KIA, Opel և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները: Վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, բժիշկները տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը: Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Փաստի առթիվ Վ. Բաբաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Տպել
Ամենաշատ