News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


10 տարուց ավելի է՝ մեր տների տակով ընդերքային ջրեր են գնում: Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասացին  Սարի Թաղի բնակիչները։

Նրանց խոսքով՝ տները փլուզման եզրին են, և այդ տներում 20-ից ավելի անչափահաս երեխաներ կան, այժմ Կառավարությունից աջակցություն են ակնկալում:

«Մենք նամակ ենք ցանկանում փոխանցել Կառավարության անդամներին, քանի որ ոչ ոք մեր խնդիրներին ուշադրություն չի դարձնում: Դիմել ենք քաղաքապետին, ասել է՝ ոչ մի բանով չեմ կարող օգնել, պետք է դիմեք Կառավարությանը»,- ասաց Վահրամ Ավդալյանը:

Սարիթաղցիներից մեկն էլ նշեց, որ մոտ 3 ամիս առաջ իր տան պատն է փլուզվել, որտեղ ապրում են 6 անչափահաս երեխաներ:

«Իմ ուժերով որքան հնարավոր եղավ վերանորոգել եմ, բայց չի անցել դեռ երեք ամիս նույն տեղում ճաքեր են առաջացել և հնարավոր է նորից փլուզում լինի:

Հիմա ես 6 անչափահաս երեխաներին ո՞ւր տանեմ, որ ապահով լինեն: Մի քանի անգամ վարկ եմ վերցրել, որ տունս վերանորոգեմ, սակայն ապարդյուն էր»,-ասաց քաղաքացին:

Սարիթաղցիները նշում են, որ իրենց զուգահեռ փողոցում Կառավարության 2009 թվականի N204 որոշում է եղել նույն խնդրի առկայության պատճառով 5 ընտանիքների տներ տրամադրել:

«Կառավարություը երևի սպասում է, որ մեր տներն էլ ամբողջությամբ փլուզվեն, մարդիկ մահանան, այդ ժամանակ գան օգնություն ցուցաբերեն, կամ նոր տուն հատկացնեն»,- հավելեց քաղաքացիներից մեկը:

 Սարիթաղցիները նամակով դիմեցին Կառավարությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ