News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Այս երկու օրը 50-100 ցուցարար՝ այդ թվում Երեւանից տարբեր քաղաքական գործիչներ, աղմուկ-աղաղակ են բարձրացնում, կոտրելով մեր` աշխատանքի հույսերը, այս համայնքների հազարավոր բնակիչների ապրուստի հաշվին իրենց քաղաքական շահը փնտրելով։ Այս մասին հայտարարություն են տարածել Ամուլսարի հարակից համայնքների բնակիչները՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Հայատարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Պարոն Վարչապետ,

Այն, ինչ այսօր կատարվում է Ամուլսարի շուրջը՝ երկու տարվա անտերության ու անիշխանության հետեւանք է։

Մեր համայնքներում չկա օրենք, չկա պետություն, չկա ապրուստի միջոց: Տպավորություն է ստեղծվել, որ կառավարությունը թողել է որ այս համայքներում մարդիկ իրար հոշոտեն, եւ ով հաղթի նա էլ կստանա իր հարցի լուծումը։ Մենք ո'չ կառավարություն ունենք, ո'չ Վարչապետ: Եթե ամեն գյուղ, ամեն համայնք կռվով ու դավով պիտի որոշի ինչ կարելի է անել, ինչ՝ ոչ, ինչի՞ համար են կառավարությունում նստած մարդիկ։

Երկու տարի է, Ամուլսարի շուրջ համայնքները մատնված են սովի։ Չկա աշխատանք, Ամուլսարն ապօրինի փակ է, իսկ կառավարությունը ոչինչ չի անում։

Այս երկու օրը 50-100 ցուցարար՝ այդ թվում Երեւանից տարբեր քաղաքական գործիչներ, աղմուկ-աղաղակ են բարձրացնում, կոտրելով մեր` աշխատանքի հույսերը, այս համայնքների հազարավոր բնակիչների ապրուստի հաշվին իրենց քաղաքական շահը փնտրելով։ Մի քանի տասնյակ մարդ այս համայնքում ճանապարհ են փակում, ու մի քանի հարյուր ոստիկան՝ ոչինչ չեն անում։ Այս ցուցարարները արտոնյա՞լ են, մեզ չի կարելի տնից առանց դիմակ դուրս գալ, իսկ նրանց կարելի է՞ անել՝ ինչ ուզում են։ Իսկ ո՞վ է պաշտպանելու համայնքի մնացած՝ 5000 բնակչի շահերը։ 

Ինչի՞ն եք սպասում, պարոն Վարչապետ։ Արդյո՞ք կառավարությունն ուզում է, որ նման հարցրեը երկում բախումներով լուծվե՞ն։ Չէ որ դուք մեզ օրենքի երկիր էիք խոստացել։ Մենք արդեն երկու տարի չենք տեսնում օրենքի երկիր։ Ինչի՞ց եք վախենում։ Այս համայնքներում մարդիկ սպասում են ձեր որոշմանը։ Ցույց տվեք մեզ ձեր խոստացած օրենքի երկիրը։ Վերադարձրեք օրենքը Ջերմուկ ու Գնդեվազ։ Բավական է լռել։ Մենք ապրելու իրավունք ունենք»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լիդիան Արմենիա»-ի 12․5% բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը. Factor.am
2021 թ-ի համեմատ ընկերության պարտավորությունները 2022-ին աճել են 62․8 մլն դոլարով, իսկ վնասը՝ 62 մլն դոլարով։ Հիշեցնենք՝ կառավարության հունվարի...
Մեկնարկում է Ամուլսարի գործով արբիտրաժը. Կառավարությունը գաղտնի է պահում  կնքված պայմանագրի գինը․ «Հետք»
Ինչպես փոխանցում է Global Arbitration Review-ն, No. 2023-66 գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև...
Կառավարությունը «Լիդիան»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսն ընդունել է առանց աուդիտի. մանրամասներ կասկածելի նվիրատվությունից
Ամուլսարի նման երկարաժամկետ և մեծ ծրագրերի դեպքում, պետության մասնակցությունը դրանցում նպատակահարմար է և արդյունավետ թե՛ պետության, և թե՛ մասնավորի համար...
134 ՀԿ և քաղաքացի պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բաժնետոմսերի վերաբերյալ կառավարության որոշումը
2024թ. հունվարի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության...
«Լիդիան Արմենիան» իրավասու չէ նվիրաբերել Ամուլսարի բաժնետոմսերը այն պարզ պատճառով, որ չունի այդ բաժնետոմսերը. փորձագետ
Ի սկզբանե Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում էր օֆշորային գոտում գրանցված «Լիդիան...
Փաստաբան. Ամուլսարի հանքի շահագործումը Բեռնի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է
Փաստաբանն ասաց, որ մինչ կոնվենցիային միանալը Հայաստանը ներկայացրել է 15 զմրուխտե գոտի, այդ թվում՝ Ամուլսարը...
Ամենաշատ