News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հետաքննությունների պետական ​​բյուրոն քրեական գործ է հարուցել Ուկրաինայի Քրեական օրենսգրքի 367-րդ հոդվածով` հիմք ընդունելով դիմումատուների նյութերը քաղաքացիական ծառայողներին ուղղված զարմանալի կոչի վերաբերյալ, որով արգելվում է նույնիսկ հիշատակել Հայոց ցեղասպանություն արտահայտությունը հիշատակի օրվա նախօրեին: Այս մասին սոցցանցում իր էջին հաղորդել է «Ժողովրդի ծառա» խմբակցության ժողովրդական պատգամավոր Դարիա Վոլոդինան, փոխանցում է Analitikaua.net-ը:

«Հերթական բարեւն այս փաստաթղթի ստորագրին` ընկեր Բոդնարին, միայն այժմ` իրավապահ մարմիններից: Ոչ ոք իրավունք չունի, առաջինը, իր սուբյեկտիվ կարծիքը պարտադրել ամբողջ երկրին, երկրորդը` օգտագործել պաշտոնական դիրքը նույն նպատակով, եւ երրորդը` պաշտոն զբաղեցնել` բացարձակապես վնասակար տարր լինելով միջազգային ասպարեզում մի ամբողջ պետության հեղինակության համար»,- գրել է նա: 

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Ուկրաինայի փոխարտգործնախարար Վասիլի Բոդնարը նամակ էր ուղղել ուկրաինացի պաշտոնյաներին, որտեղ խնդրել էր նրան զերծ մնալ Հայոց ցեղասպանություն եզրույթն օգտագործելուց:

Այդ նամակը Վոլոդինան տեղադրել էր իր ֆեյսբուքյան էջին: Նամակում նշվում էր, որ Ուկրաինան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, եւ դիվանագետն ուկրաինացի պաշտոնյաներին խնդրել էր զերծ մնալ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ հիշատակի միջոցառումներին մասնակցությունից եւ այդ եզրույթի օգտագործումից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ