News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Ի նշան եղբայրական Լիբանանին մեր զորակցության՝ ՀՀ Ազգային ժողովի շենքի պատերին փողփողում է Լիբանանի դրոշը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

Հիշեցնենք, որ Բեյրութի նավահանգստի պայթյունից զոհվել է 11 հայ, 250–նն էլ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, կան անհետ կորածներ: Զոհվածների մեծ մասի անունները հայտնի են, զգալի թիվ են կազմում երիտասարդ աղջիկները։ Ընդհանուր առմամբ՝ պայթյունից զոհվել է 137 մարդ, 5 հազարից ավելին վիրավոր է, 80-ն անհետ կորած են։ Լիբանանի իշխանությունը տնային կալանքի է ենթարկել նավահանգստի ղեկավարությանը՝ մինչեւ հետաքննության ավարտը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ