News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 25
USD
485.27
EUR
565.05
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Facebook Inc-ն արգելել է քաղաքական գործողությունների հանրապետական ​​հանձնաժողովին` նախագահի պաշտպանության կոմիտեին, գովազդ տեղադրել` այն բանից հետո, երբ Թրամփի կողմնակիցները կոնտենտ էին հրապարակել, որը փաստահավաք գործակալությունների կողմից ապատեղեկատվություն էր ճանաչվել, հայտնում է «Ամերիկայի Ձայն»-ը:

«Քանի որ նախագահի Պաշտպանության կոմիտեն բազմիցս կոնտենտ է հրապարակել, որը կեղծ է ճանաչվել կողմնակի ֆակտչեքերների կողմից, նրանց [հանձնաժողովի ներկայացուցիչներին]  որոշ ժամանակ չի թույլատրվի գովազդ տեղադրել մեր հարթակում»,- ասել է Facebook-ի ներկայացուցիչ Էնդի Սթոունը: Ընկերությունը հրաժարվել է նշել գովազդի արգելքի տեւողությունը կամ պատմել, թե կոնկրետ ինչ հաղորդագրություններն են դրա պատճառ դաևձել:

Գովազդային հայտարարությունները քաղաքական քարոզարշավների շրջանակներում ֆակտչեքինգի ենթակա չեն Facebook-ում, սակայն քաղաքական խմբերի կողմից հրապարակված քոնթենը, այդ թվում` քաղաքական գործողությունների հանձնաժողովները, կարող են ստուգվել:

Դեմոկրատ Հիլարի Քլինթոնի դեմ պայքարի համար 2013-ին հիմնադրված Թրամփի աջակցման խումբը Դոնալդ Թրամփի աջակցության համար ավելի քան 15 միլիոն դոլար է ծախսել: Կոմիտեի կայքում ասվում է, որ նախագահի օգտին տեղադրված տեղեկատվությունը հասնում է «միլիոնավոր ամերիկացիներին» «թվային եւ հեռամարկետինգային ուղիներով»:

Կոմիտեի նախագահ Թեդ Հարվին այսօր հայտարարել է, որ խումբը չի «լռելու» եւ այլ կերպ կկառավարի Facebook-ում գովազդի համար իր բյուջեն:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել