News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 21
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Երրորդ նախագահի գրասենյակը տարածել է տեսանյութ, որտեղ Սերժ Սարգսյանը պատասխանում է մի շարք հարցերի:

Ինչո՞ւ որոշեցիք այժմ և այս ձևաչափով զրույց սկսել:

Ես խոստացել եմ, որ հենց ավարտվի արտակարգ դրությունը, ես կհրավիրեմ մամուլի ասուլիս և շիտակ ու անկեղծ կպատասխանեմ ապրիլյան քառօրյային վերաբերող բոլոր հարցերին: Այնուհետև տեղում կորոշենք՝ որը կլինի հաջորդ ասուլիսի թեման՝ ԼՂՀ բանակցային գործընթաց, 2018թ. ապրիլի իրադարձություններ, կամ որևէ այլ թեմա, որը կհետաքրքրի մեր քաղաքացիներին, մեր ժողովրդին:

Ինչո՞ւ չեք հրավիրում ձեր խոստացած մամուլի ասուլիսը:

Ես ափսոսում եմ, որ մեր՝ համավարակի դեմ ձախողած պայքարը ու որպես հետևանք արտակարգ դրության անընդհատ երկարաձգումը հնարավորություն չեն տալիս կատարել խոստումս: Բայց անցյալի հետ հարցերը պետք է ավարտել:

Արդոք դուք պայքարո՞ւմ եք անցյալը ետ բերելու համար:

Միանշանակ է, որ չի կարող լինել վերադարձ անցյալին, բայց նույնքան էլ միանշանակ է,  որ առանց անցյալը ճիշտ պատկերացնելու անհնար է հասնել լավ ապագայի: Չի կարող Հայաստանի Հանրապետության պատմությունը, նորանկախ Հայաստանի պատմությունը սկսվել 2018 թ. ապրիլից:

Ուժի մեջ է արդյո՞ք ձեր խոստացած մամուլի ասուլիսը:

Ես որոշեցի ինչ-որ չափով կատարել իմ խոստումը և պատասխանել վերջին երկու տարիներին ավելի հաճախ հնչող հարցերին այս ձևաչափով: Առաջին իսկ հնարավորության դեպքում, որովհետև ես էլ եմ դրան անհամբեր սպասում, մենք կկազմակերպենք այդ ասուլիսը:

Իսկ ի՞նչ անել հիմա:

Մենք շատ բան ունենք անելու: Առանց հուսահատվելու, անհրաժեշտ է համախմբել մեր պետության բոլոր ռեսուրսները, բոլոր կարող ուժերին ու անհատներին և շարժվել առաջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել