News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի բնակչուհին ուտելու վարքագծի խանգարման պատճառով 10 տարի սնվել է բացառապես չիպսերով ու հացով եւ բուժվել է հիպնոսի շնորհիվ, գրում է Lenta-ն՝ հղում անելով Comic Sands-ին։

Երեք տարեկանում Իզզի Քոուլը սկսել է հրաժարվել մոր պատրաստած կերակուրներից եւ հիստերիայի մեջ է ընկել, եթե նրան ստիպել են ուտել: Տարիների ընթացքում խնդիրը ավելի է խորացել, եւ բժիշկները ոչնչով չեն կարողացել օգնել: Դպրոցում բրիտանուհին չէր կարող ճաշել իր հասակակիցների հետ:

Քոուլի խոսքերով՝ սոցիալական առումով դա իր վրա ուժեղ ազդեցություն է ունեցել: «Ես այն տարիքում էի, երբ ընկերներ ունենալը շատ կարեւոր է, բայց ես զգացի, որ չեմ կարող նրանց հետ համահունչ լինել»,- խոստովանել է նա:

Արդյունքում, աղջիկը կարող էր ուտել միայն չիպսեր եւ հաց: Այլ կերակուրները նրա մոտ խուճապ ու փսխում էին առաջացնում։

Մի օր աղջկա մայրը պատահաբար նկատել է հիպնոլոգի եւ կլինիկական թերապեւտի գովազդ, ով մասնագիտացած էր ուտելու հետ կապված խնդիրների մեջ: Հիպնոսի սեանսը տեւել է երկու ժամ եւ արդյունքում օգնել է աղջկան: Մասնագետի աշխատասենյակից դուրս գալուց հետո նա անմիջապես կերել է իր հետ վերցրած բուտերբրոդը: «Ես կանգնած էի փողոցում, արքայախնձոր էի ուտում եւ լալիս էի»,- խոստովանել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ