News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ախալքալաքում իրավիճակը գտնվում է վերահսկողության ներքո, հաղորդում է JNEWS-ը՝ հղում անելով Սամցխե Ջավաղքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին։

Ախալքալաքում անկարգությունները սկսվել են օգոստոսի 8-ին։ ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ դրանց նախորդել է հրաձգությունն ու Քուլաքամ գյուղի 27-ամյա բնակչի սպանությունը։ Շուրջ երկու տասնյակ մարդ հրկիզել է «Արթսեք» հյուրանոցը քաղաքի կենտրոնում, ինչպես նաեւ եւս չորս տուն։ Ենթադրվում է, որ տներից մեկը պատկանում է հյուրանոցի տիրոջը, իսկ մյուսները՝ նրա բարեկամներին։

Ներկայում բոլոր շենքերում հրդեհները մարվել են, հայտնում են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից։

Անկարգությունների մասնակիցները շատ ագրեսիվ էին, նրանցից մի քանիսի մոտ կային մահակներ։ Վնասվել է մի քանի ավտոմեքենա։ Բախումների հետեւանքով առնվազն մեկ մարդ է տուժել եւ տեղափոխվել քաղաքային հիվանդանոց։

Քաղաքի փողոցներում դեռեւս մոբիլիզացված է հատուկ նշանակության ծառայությունն ու ՆԳՆ հատուկ տեխնիկան, ինչպես նաեւ պարեկային ոստիկանությունը։ Անցկացվում են քննչական միջոցառումներ։ Հարցուվել է քրեական գործ «կանխամտածված սպանություն» եւ «հրազենի անօրինական ձեռքբերում եւ պահպանում» հոդվածների հատկանիշներով։ Կասկածյալներին բերման ենթարկելու մասին դեռեւս չի հաղորդվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ