News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ընդդիմադիր ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Կիլիչդարօղլուն կոչ է արել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին աշխատանքից հեռացնել ֆինանսների նախարար եւ նրա փեսա Բերաթ Ալբայրաքային, երբ թուրքական լիրան հասել է ռեկորդային ցածր մակարդակի, հաղորդում է Ahval-ը։

«Եթե դուք դեռեւս սիրում եք այս ժողովրդին եւ չեք ցանկանում, որ այդ ազգը դառնա դժբախտ, ապա նախ պետք է աշխատանքից հեռացնեք ձեր փեսային։ Նրա ազատումը կթեթեւացնի հասարակության եւ ձեր ընտրողների կյանքը»,-ասել է ԺՀԿ առաջնորդը։

Ուրբաթ թուրքական լիրան հասել էր ռեկորդային նվազագույն արժեքի՝ 7,32 մեկ դոլարի դիմաց եւ դա այս տարի 19-տոկոսանոց անկման ֆոնին։ Քննադատները համարում են, որ լիրան կայունացնելու փորձերը, ինչպիսիք են կենտրոնական բանկի կողմից տասնյակ միլիարդ դոլարներ հատկացնելն իր արժութային պահուստներից, կարող են առաջացնել ավելի լուրջ խնդիրներ երկրի թույլ տնտեսության համար։

Կիլիչդարօղլուի խոսքով՝ Թուրքիայի պատմության մեջ դեռեւս չի եղել այդպիսի անկարող վարչակազմ։

Ավելի վաղ պատգամավոր Գարո Փայլանը եւս կոչ էր արել Ալբայրաքայի հրաժարականի համար՝ մեղադրելով նրան Թուրքիայի տնտեսությունը քայքայելու մեջ վերջին երկու տարվա ընթացքում՝ նշելով, որ նրա՝ պաշտոնը ստանձնելու ժամանակ մեկ լիրայի արժեքը կազմել է 4,54 դոլար եւ 5,34 եվրո։ «Այս շաբաթ դոլարի փոխարժեքը կազմել է 7,30 լիրա, մեկ եվրոն՝ 8,70 լիրա»,-ասել է Պայլանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ