News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Անցած գիշեր Մինսկում տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով մի մարդ է զոհվել: Այս մասին ՏԱՍՍ-ին հեռախոսով պատմել է «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնի ներկայացուցիչ Վալենտին Ստեֆանովիչը:

«Այո, տեղեկություններ կան մեկ զոհի մասին: Դա տեղի է ունեցել ցուցարարների վրա հատուկ տրանսպորտի վրաերթի արդյունքում: Երեք մարդ ծանր վիրավորվել է, մեկը մահացել է ուղեղի վնասվածքի հետեւանքով»,- ասել է Ստեֆանովիչը:

ՏԱՍՍ-ը Բելառուսի ՆԳՆ-ից պաշտոնական տվյալներ չունի մահացածների մասին:

Մինսկում սկսել են ցրել ցուցարարներին, ովքեր համաձայն չեն ընտրությունների արդյունքների հետ

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ