News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


Մինսկում գիշերային ցույցերի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է ուժայինների խմբի մեջ: Միջադեպի տեսանյութը տարածվել է սոցիալական ցանցերում, հայտնում է ՄԿ-ն:

Կադրերում երեւում է, որ ավտոմեքենայի ուղղությամբ լուսաձայնային նռնակներ են թռնում, իսկ հետո այն մխրճվում է ՕՄՈՆ-ի մեջ:  Մի քանի մարդ վրաերթի է ենթարկվել, մյուսները հասցրել են մի կողմ նետվել: Ավտոմեքենան հեռացել է դեպքի վայրից:

Ավելի վաղ բելառուսական ուժայինները սկսել էին ցրել ցուցարարներին դեպի Մինսկի ծայրամասեր: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը, ոստիկանության ուժեղացված ջոկատները ներքին զորքերի ստորաբաժանումների աջակցությամբ սկսել են շարժվել Բելառուսի մայրաքաղաքի Կունցեւշչինա թաղամասի Պրիտիցկի պողոտայի երկայնքով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ