News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 22
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

ՀՀ իշխանությունները չեն շտապում հայ համայնքների խնդիրներն առնել իրենց հսկողության տակ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Վիրք» չգրանցված կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանը՝ անդրադառնալով Ախալքալաքում վերջին օրերին տեղի ունեցող սպանությանն ու դրան հաջորդող դեպքերին։

Ռստակյանի խոսքով՝ վրաց իշխանությունները տեղական ինքնակառավարման մարմինը հանել են անվտանգության համակարգից, ինչին ՀՀ իշխանությունները որեւէ ձեւով չեն արձագանքում. «Այս ամեն ինչը մտնում է վրաց իշխանությունների տարիներ շարունակ վարած քաղաքականության տրամաբանության մեջ: Եթե ժամանակին տրադիցիոն առումով քաղաքական հեղինակություններ կային, հիմա չկան: 5-6 ամիս առաջ Նիկոլ Փաշինյանի կողմից Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանը եկավ Ջավախք, հանդիպման ժամանակ ես ելույթ ունեցա եւ ասացի՝ քանի ուշ չէ, եկեք միասին հասկանանք, որ հայ-վրացական հարաբերությունները բարձր մակարդակի պահելու համար կան խնդիրներ, որոնք հիմա պետք է լուծել, հետո կարող է ուշ լինել: Այն դեպքերը, որոնք այսօր կատարվում են, պետք է հենց այդ կոնտեքստի մեջ դիտարկել»։

Դավիթ Ռստակյանը նշեց, որ իրենք չեն կարողանում ՀՀ իշխանություններին հասցնել այն գաղափարը, որ պետք է զբաղվել Ջավախքի խնդիրներով։

Ըստ Ռստակյանի՝ Վրաստանի իշխանությունների հետ պետք է աշխատել, որպեսզի այդ հարաբերությունները չխաթարվեն:

«Չկա տեր, չկա մտածող ու ցավող որեւէ մեկը: Ես ինչպես տեսնում եմ՝ ՀՀ իշխանությունները չեն շտապում այս կարգի խնդիրներն առնել իրենց հսկողության տակ, դա չի երեւում, իսկ նախկին իշխանությունները, որոնք բացի թողի մատնեցին շատ կառույցներ, վրաց իշխանությունների ճնշմամբ, որոնք ժամանակին ՀՀ-ում ստեղծված էին՝ զբաղվելու ջավախքահայերի խնդիրներով, այդ կառույցները քանդվեցին, իսկ նորերն էլ հիմա չեն շտապում: Մի քանի անգամ, երբ Ջավախքի պատվիրակների շարքում էինք, նմանատիպ խնդիրները հստակ գրված տեքստերով, մենք ներկայացրել ենք նույնիսկ կաթողիկոսին, հանձնաժողովի մասնակիցներին, իշխանություններին, սակայն մատները մատներին չեն խփում։ Ոստիկանապետը վրացի է, դպրոցները՝ վրացալեզու, այս պահին հայկական դպրոցներ մենք չունենք»,- ասաց Ռստակյանը։

Նա պատմեց, որ արդեն 2023 թվականին մանկավարժները պետք է լիարժեք տիրապետեն վրացերենին. «Դե յուրե չկան հայկական դպրոցներ, դե ֆակտո է ընդամենը, եւ այդ դպրոցներում մանկավարժները 2023 թվականին արդեն պետք է լիարժեք տիրապետեն վրացերենին, եթե չտիրապետեն, ապա կհեռացվեն դպրոցներից: Նորերն էլ նման պայմաններով չեն համաձայնում գալ աշխատել»։

Դավիթ Ռստակյանի խոսքով՝ միջազգային իրավունքի նորմերի վրա պետք է ստեղծվի Ջավախքի հայկական համալսարան, որը, ըստ նրա, համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին. «Ազգային փոքրամասնություններն իրավունք ունեն իրենց տարածքում ունենալ իրենց կրթական հաստատությունը: Սակայն երբ այս հարցերով դիմում ենք Հայաստանին՝ բերում են ծիծաղելի պատճառաբանություն, թե իբրեւ նմանատիպ խնդիրները բարձրաձայնելու դեպքում Վրաստանը կփակի ճանապարհները Հայաստանի համար»:

Անդրադառնալով Ախալքալաքում տեղի ունեցած դեպքերին՝ մեզ հետ զրույցում Ռստակյանը պատմեց, թե երկու կողմերի միջեւ դեռեւս տարիներ առաջ կենցաղային ինչ խնդիր կար, որը հասցրեց սպանության։

«Երկուսի միջեւ եղել է լարվածություն։ Ասում են՝ իբեւ ժամանակին սպանվողի կողմնակիցները դիմել են հյուրանոց, որը պատկանում է մյուս կողմին, ինչ-որ կոնֆլիկտ է առաջացել հյուրանոցի տիրոջ հետ, ցավոք, այդ լարվածությունը շարունակվել է տարիներով: Այդ լարվածությանը իրավապահները տեղյակ են եղել, սակայն ոչ ոք ոչինչ չի ձեռնարկել: Ահա խնդրեմ, այդ ամենը հանգեցրեց նրան, որ Մաշտոցի հրապարակում, ինչպես տեսանյութում երեւում է, Կուլիկամ գյուղի բնակիչը սպանվում է: Որից հետո սկսում են այրել այդ մարդկանց ընտանիքներին պատկանող տները եւ հյուրանոցը, դրան գումարած այդ գործողություններին մասնակցած տղաների ընկերների տները»,- պատմեց Ռստակյանը։

Մեր հարցին՝ քաղաքում այս օրերին արդյոք սահմանվա՞ծ է ոստիկանական ուժերի հսկողություն, Դավիթ Ռստակյանն ասաց. «Ոստիկանական հսկող ուժեր կան, նրանց մեքենաները շատացել են, բայց ավաղ, շատ ուշացած են ուժեղացրել հսկողությունը: Ոստիկանությունը կարող էր կասեցնել այս ամենը, դա միանշանակ հնարավոր էր, սակայն չգիտեմ՝ ինչու չկար շահագրգռվածություն այդ դեպքերը կասեցնելու: Ի միջի այլոց, ասեմ, թե խնդիրն ինչի մեջ է. ոստիկանապետ է նշանակվում Ջավախքը չիմացող ինչ-որ մեկը»։

Հիշեցնենք, որ Ախալքալակում անկարգություններ էին սկսվել Կուլիկամ գյուղի բնակիչ 27-ամյա Վարդիկ Մարաբյանի սպանությունից հետո:

Սպանությանը հաջորդել է Ախալքալաքում սպանություն կատարելու մեջ կասկածվող Արթուր Գաբրիելյանին պատկանող հյուրանոցային համալիրի, ռեստորանի, ինչպես նաեւ դեպքի վայրում գտնվող Գաբրիելյանի համախոհներին պատկանող մի քանի տների հրկիզումը քաղաքի տարբեր հատվածներում։

Ախալքալաքի դատարանն էլ այսօր որոշում է կայացրել կալանավորել 27-ամյա Վարդիկ Մարաբյանի սպանության մեջ մեղադրվող Արթուր Գաբրիելյանին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«ՎԱԶ 2107»-ի վարորդը Էջմիածին-Աշտարակ ճանապարհին վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղում մահացել է (ֆոտո)
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ «07»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, և նրան տեղափոխել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն...
Վանաձորում 30-ամյա կինը տուն է վարձակալել, այնտեղ հրավիրել 28-ամյա տղամարդուն եւ… շորթում կատարել
Մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ…
Պերուական Անդերում 433 կգ կոկաին է հայտնաբերվել
Աշխարհի կոկայի տնկադաշտերի ավելի քան 90 տոկոսը կենտրոնացած է այսպես կոչված «Անդյան թմրանյութերի եռանկյան» մեջ...
ԱԱԾ-ն բացահայտել է Արաբկիրի նախկին թաղապետի կողմից կոռուպցիոն մեխանիզմների գործադրման և խարդախության դեպքեր
Այսպիսով՝ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու…
«Բյութի օֆ Արմենիա տուր» տուրիստական գործակալության տնօրենի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը…
Կրակայրիչների արտադրամասում բռնկված հրդեհը մարված է
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ...