News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Դատավոր Մարիկա Չիտաշվիլին որոշում է կայացրել  օգոստոսի 8-ին Ախալքալաքում տեղի ունեցած սպանության գործով մեղադրյալ Արթուր Գաբրիելյանին կալանքի տակ պահելու մասին, հայտնում է JNews-ը:

Դատական ​​նիստն անցկացվում էր հեռակա կարգով այսօր` օգոստոսի 11-ին, Ախալցխայի դատարանում:

Դատախազ Մամուկա Կոմոշվիլին կալանք է պահանջել Գաբրիելյանի համար` հիմնավորելով այն փաստով, որ ամբաստանյալը, ով գտնվում է հետախուզման մեջ, կարող է խոչընդոտել հետաքննության ընթացքին կամ փախուստի դիմել: Ամբաստանյալի փաստաբանը եւս համաձայնել է, որպեսզի Ա.Գ.-ն մնա կալանքի տակ:

«Այս փուլում մեղադրյալի անվտանգության համար մենք համաձայն ենք դատախազի հետ, որ ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց պետք է ընտրվի կալանավորումը»,- դատական ​​նիստի ընթացքում ասել է Գաբրիելյանի փաստաբան Թարիել Բալաբանիշվիլին:

Դատական ​​նիստի ավարտին դատավոր Մարիկա Չիտաշվիլին որպես խափանման միջոց կալանքն է ընտրել 27-ամյա երիտասարդի սպանության համար մեղադրյալի նկատմամբ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ախալքալաքի շրջանում առաջին դասարան է հաճախել 563 երեխա
Վիճակագրության համաձայն՝ Վրաստանում գործում է 2 086 պետական և 222...
Ջավախքում բեռնատարների կուտակումները խանգարում են բերքահավաքին
Կարտոֆիլի բերքահավաքն սկսվել է, այդ բեռնատարները մեզ խանգարում են: Այս ճանապարհը պետք է լայնացնել, 3-րդ գիծ է պետք: Գիտեք ինչքան շատ է լինում, երբ…
Ախալքալաքում բողոքում են Մկոյանների հիդրոէլեկտրակայանի փակման դեմ
Ցուցարարներից մեկի խոսքով` ՀԷԿ-ի էլեկտրաէներգիան շատ ավելի էժան է...
Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել ԱԺ պատգամավոր Հենզել Մկոյանի նկատմամբ շանտաժի գործով
«Նրան ասում են հեռանալ քաղաքականությունից եւ 5 միլիոն դոլար փոխանցել իրենց հաշվեհամարներին, հակառակ դեպքում սպառնում են սպանել նրան եւ նրա ընտանիքի անդամներին...
Ախալքալաքում ձերբակալված Արթուր Գաբրիելյանին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Ա.Գ.-ն վեճի ընթացքում հրազենից մահացու վիրավորել է Վ.Մ.-ին...
Ախալքալաքում վենդետան չի բացառվում. դեպքի մասին պատմում է Արտակ Գաբրիելյանը
Այնուհետեւ սպանվածի կողմնակիցներն արդեն հրկիզել են սպանողի տունը, հայրական տունը, իրեն պատկանող հյուրանոցը եւ եւս 2 տուն…
Ամենաշատ