News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Ախալքալաքում տեղի ունեցած մասշտաբային ծեծկռտուքի ու սպանության պատճառը դեռեւս տարիներ առաջ 2 կողմերի միջեւ կենցաղային վեճն էր։ NEWS.am-ին Ջավախքի Հայկական Հասարակական Կազմակերպությունների Խորհրդի համակարգող Արտակ Գաբրիելյանը պատմեց, որ վիճաբանությունը թեժացել է արդեն օգոստոսի 8-ին։

«Երկու կողմերի միջեւ կենցաղային վեճ է տեղի ունեցել տարիներ առաջ, որ մինչեւ օրս շարունակվել է։ Օգոստոսի 8-ի առավոտյան մեկ անգամ ծեծկռտուք տեղի ունեցել է երկու կողմերի մեջ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ սպանվածի կողմը գնացել է գյուղ, հավաքել իր ընկերներին, եկել են քաղաք՝ ինչ-որ հաշիվներ պարզելու։ Այդտեղ էլ արդեն տեղի է ունեցել սպանությունը։ Այնուհետեւ սպանվածի կողմնակիցներն արդեն հրկիզել են սպանողի տունը, հայրական տունը, իրեն պատկանող հյուրանոցը եւ եւս 2 տուն։ Ընդհանուր այրված է 4 տուն եւ 1 հյուրանոց»,- պատմեց Գաբրիելյանը։

Նա նշեց, որ այս պահի դրությամբ վիրավորներ չկան. «Թեթեւ մարմնական վնասվածքներ ստացած անձինք հենց նույնը օրն էլ դուրս են գրվել հիվանդանոցից»։

Մեր հարցին՝ սա ինչպե՞ս կարող է ազդել հայ համայնքի վրա, Գաբրիելյանը պատասխանեց, որ սա համայնքային վեճ չի եղել. «Չեմ կարծում, որ ինչ-որ հետեւանքներ ունենան։ Չի բացառվում նաեւ վենդետա տեղի ունենա, շարունակություն ունենա այս դեպքը։ Տարածաշրջանային մակարդակի ոստիկանական ուժեր են կենտրոնացված այս պահին քաղաքում։ Երեկվա դրությամբ քաղաքի մուտքերի մոտ հսկողություն էր սահմանված»։

Նշենք, որ Ախալքալակում անկարգություններ էին սկսվել Կուլիկամ գյուղի բնակիչ 27-ամյա Վարդիկ Մարաբյանի սպանությունից հետո, եւս մեկ 37-ամյա հայ էլ ձերբակալվել է:

Սպանությանը հաջորդել է Ախալքալաքում սպանություն կատարելու մեջ կասկածվող Գաբրիելյանին պատկանող հյուրանոցային համալիրի, ռեստորանի, ինչպես նաեւ դեպքի վայրում գտնվող Գաբրիելյանի համախոհներին պատկանող մի քանի տների հրկիզումը քաղաքի տարբեր հատվածներում։

Բացառիկ կադրեր` Ախալքալակում տեղի ունեցած ծեծկռտուքից եւ սպանությունից

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ախալքալաքի շրջանում առաջին դասարան է հաճախել 563 երեխա
Վիճակագրության համաձայն՝ Վրաստանում գործում է 2 086 պետական և 222...
Ջավախքում բեռնատարների կուտակումները խանգարում են բերքահավաքին
Կարտոֆիլի բերքահավաքն սկսվել է, այդ բեռնատարները մեզ խանգարում են: Այս ճանապարհը պետք է լայնացնել, 3-րդ գիծ է պետք: Գիտեք ինչքան շատ է լինում, երբ…
Ախալքալաքում բողոքում են Մկոյանների հիդրոէլեկտրակայանի փակման դեմ
Ցուցարարներից մեկի խոսքով` ՀԷԿ-ի էլեկտրաէներգիան շատ ավելի էժան է...
Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել ԱԺ պատգամավոր Հենզել Մկոյանի նկատմամբ շանտաժի գործով
«Նրան ասում են հեռանալ քաղաքականությունից եւ 5 միլիոն դոլար փոխանցել իրենց հաշվեհամարներին, հակառակ դեպքում սպառնում են սպանել նրան եւ նրա ընտանիքի անդամներին...
Ախալքալաքի դատարանը որոշում է կայացրել կալանքի տակ թողնել ամբաստանյալ Արթուր Գաբրիելյանին
Ամբաստանյալի փաստաբանը եւս համաձայնել է, որպեսզի Ա.Գ.-ն մնա կալանքի տակ...
Ախալքալաքում ձերբակալված Արթուր Գաբրիելյանին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Ա.Գ.-ն վեճի ընթացքում հրազենից մահացու վիրավորել է Վ.Մ.-ին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ