News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չորեքշաբթի օրը Իրաքի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի այցի չեղարկման մասին` արաբական երկրի տարածքում թուրքական անօդաչու սարքի հարձակման կապակցությամբ, ինչի հետեւանքով սահմանապահներ են զոհվել, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք հայտարարում ենք Թուրքիայի պաշտպանության նախարարի այցի չեղարկման մասին, որը նախատեսված էր վաղը` հինգշաբթի օրը, եւ արտաքին գործերի նախարարությունը կկանչի Թուրքիայի դեսպանին` նրան բողոքի նոտա ուղղելու համար»,- նշվում է հայտարարության մեջ: Արաբական հանրապետության արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է թուրքական հարձակումը` այն «երկրի ինքնիշխանության եւ անձեռնմխելիության խախտման ակտ» անվանելով:

Երեքշաբթի օրը հրապարակված տեղեկատվության համաձայն` թուրքական անօդաչու սարքը սխալմամբ հարձակվել էր Էրբիլ քաղաքից հյուսիս-արեւելք գտնվող իրաքցի սահմանապահների շարասյան վրա: Ավելի ուշ Alsumaria News-ը հայտնել էր, որ գրոհի հետեւանքով զոհվել է մոտ 15 մարդ, այդ թվում` հինգ իրաքցի սահմանապահ, ինչպես նաեւ Քրդստանի աշխատավորական կուսակցության 10 անդամ: Հաղորդվում էր նաեւ վիրավորների մասին խաղաղ բնակիչների շրջանում:

Միջադեպի կապակցությամբ Իրաքի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Հասան ալ-Քաաբին կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին «շտապ միջամտել` թուրքական խախտումները դադարեցնելու համար»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ