News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Օգոստոսի 10-ին, ժամը 15.30-ի սահամններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Ճամբարակի բաժնին հաղորդում ստացվեց, որ Արտանիշ գյուղի մի ամառանոցից գողություն են արել:

Իրավապահները մեկնեցին դեպքի վայր: Տանտերը, որը Երևանի բնակիչ է, վերջին անգամ նախորդ տարվա դեկտեմբերին էր առանձնատանը եղել: Իսկ երբ օգոստոսի 10-ին եկել էր, պարզել էր, որ տնից հափշակել են ոսկեղեն, վիդեոնվագարկիչ, DVD նվագարկիչ, կարի մեքենա, փոշեկուլ, այլ կենցաղային ապրանքներ՝ պատճառելով մոտ 1.000.000 դրամի նյութական վնաս:

Հետաքննություն իրականացնող մարմինը բացահայտման ուղղությամբ բազմաբնույթ միջոցառումներ ձեռնարկեց` դեպքի վայրի զննությունից մինչև օպերատիվ հարցումներ: Հաղորդումից ժամեր անց տեղեկություններ ստացվեցին, որ բնակարանային գողությունը հնարավոր է կատարած լինի նույն գյուղի 18-ամյա մի բնակիչ՝ անչափահաս ընկերոջ հետ:

Ժամը 21-ին կասկածվող երիտասարդը բերման ենթարկվեց: Ոստիկանության Ճամբարակի բաժին հրավիրվեց նաև նրա անչափահաս ընկերը:

Նրանք խոստովանել են, որ գողությունն իրենք են արել հունիս ամսվա սկզբներին:

Գողոնը մասամբ հայտնաբերվել է: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ