News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մանվել Գրիգորյանն առողջության վերականգնման հետ կապված բուժում չի ստանում, քանի որ հիվանդությունների ավելացման և վատթարացման պայմաններում Հայաստանի առողջապահական համակարգը, բացի հիվանդությունները կոնսերվացնելուց, ի զորու չէ այլևս հիվանդին բուժել։ Այդ մասին հայտնում է փաստբան Լևոն Բաղդասարյանը:

«Ապացույցը՝ հիվանդի բժշկական վերջին էպիկրիզը։ Եթե հիվանդի արդեն քառասունի հասնող հիվանդություններն առանձին վերցրած Հայաստանում հնարավոր է արդյունավետ բուժել, ապա այդ բոլոր հիվանդությունները, որոնք առաջացել են արդյունավետ բուժում չստանալու արդյունքում, մեկ մարդու օրգանիզմում համալիր բուժելը Հայաստանի բուժհիմնարկներում անհնարին է, որի արդյունքում էլ, ըստ բժշկական էպիկրիզների և բժիշկների, հիվանդություններն ավելանում ու վատթարանում են։ Փաստում եմ, որ Առողջապահության նախարարը, որպես մասնագիտացված առողջապահական պետական լիազոր մարմնի ղեկավար, դա լավ գիտակցելով, ցույց է տալիս անտարբերություն, իսկ Գրիգորյանի գործով դատավորը, տիրապետելով այդ փաստերին, ցույց է տալիս անգործություն։ Արդյունքում հիվանդը գտնվում է անօգնական վիճակի մեջ, քանի որ պետական մեքենան խոչընդոտում է հիվանդին բուժվել այն կլինիկայում, որը ժամանակին բուժել և վիրահատել է հիվանդին, և ծանոթանալով հիվանդի Հայաստանյան բժշկական փաստաթղթերին, բուժման մեթոդիկային, պահանջեց իր հիվանդին անհապաղ տեղափոխել իրենց կլինիկա։

Ո՞րն է պետության կամ արդարադատության շահը, թողնել հիվանդին անօգնական վիճակում, թույլ չտալ վերականգնել առողջությունը, խոշտանգել և սպանել, անգամ այն դեպքում, երբ դրանից մեկը կամ ոմանք հաճույք են ստանում նման դաժան վերաբերմունքից։ Չէ որ գործում է բումերանգի օրենքը և մաթեմատիկական ճշգրտությամբ կպնելու է տվյալ անձանց ու իրենց սերունդներին։

Սոցիալական պետություն կոչվող երկրում արգելել ծանր հիվանդին իր մերձավորների միջոցների հաշվին իր նախընտրած կլինիկայում բուժվել, միաժամանակ ընդունելով, որ հիվանդությունները վատթարանում ու ավելանում են, պետական մակարդակով դաժան վերաբերմունք է, խոշտանգում է: Իսկ դատավորի կողմից ծանր հիվանդություններով պայմանավորված դատական նիստերը հետաձգելով, չթույլատրելով հիվանդին արդյունավետ բուժում ստանալ, դատապարտելով հիվանդին առանց դատ ու դատաստանի դանդաղ մահվան, վատ նախադեպ հանդիսացող դատական իշխանության գործառույթ է, որը վաղը յուրաքանչյուրը կարող է զգալ իր մաշկի վրա։

Մարդու նկատմամբ նման դաժան վերաբերմունքի հանդիպել եմ բացառապես գրական ստեղծագործություններում, տեսաֆիլմերում, կապված հայերի ցեղասպանության թուրքերի կողմից, հրեաների հոլոքոստի ֆաշիստների կողմից:

Այսօր Արցախի հերոսը, ում հրամանատարությամբ ազատագրված տարածքները բանակցային փուլում գլխավոր դեր են խաղում, գտնվում է քսանչորսժամյա ցավազրկողների, արհեստական շնչառության տակ։,Փաստում եմ, անտարբերությունը հանցավոր անգործությունն է, յուրաքանչյուրին իր լիազորություննեի չափով»,- գրել է Բադասյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ