News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 22
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Պետք չէ ոգեւորվել այսօրվա կառավարության նիստում հավաքների ազատության արգելքը հանելու որոշումից. բավական է՝ ուշադիր լինել Փաշինյանի խոսքին, ու կհասկանաք, որ սա լավ մտածված ծուղակ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Անձնական կարծիք

Պետք չէ ոգեւորվել այսօրվա կառավարության նիստում հավաքների ազատության արգելքը հանելու որոշումից...

Բավական է՝ ուշադիր լինել Փաշինյանի խոսքին, ու կհասկանաք, որ սա լավ մտածված ծուղակ է:

Ասում է (բառացի չցիտեմ)՝ «եթե հանկարծ Աստված չանի՝ այս սահմանափակումների թուլացման արդյունքում վարակի տարածումն ավելանա, ապա սահմանափակումները նորից կմտցվեն»...

Իշխանությունը հենց զգա ցնցվելու վտանգը, մեկ-երկու օր կթույլատրի հավաքներ, ապա անմիջապես կհայտարարի վարակակիրների քանակի կտրուկ ավելացման մասին՝ դարձյալ շառը գցելով ժողովրդի վրա եւ կրկին կմտցնի (գուցե ավելի խիստ) սահմանափակումներ՝ նորից թաքնվելով վարակի ետեւում ու կերկարաձգի իր անփառունակ կյանքը...

Բա գիտեք ի՞նչ՝ իշասնությունը զիջելը հեշտ բան ա՞...

Եվ վերջում ինչն ա պակասու՞մ՝ դե իհարկե՝

Դմփ-Դմփ-Հոււււն...»։

Տպել