News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Փոքր որդիս՝ Մուշեղը, ինն ամսական էր, երբ ցույց տվեցի նրան՝ որտեղից է սկսվում Հայրենիքը:

Երեք որդիներիս հետ այցելելով հակառակորդի հետ շփման գծի ամենամոտ կետերից մեկը՝ մենք շնորհավորեցինք Արցախի պաշտպանության բանակում ծառայող, խրամատում կանգնած մեր հերոս զինվորների Ամանորը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սերյան Օհանյանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «Փոքր որդիս՝ Մուշեղը, ինն ամսական էր, երբ ցույց տվեցի նրան՝ որտեղից է սկսվում Հայրենիքը:

Երեք որդիներիս հետ այցելելով հակառակորդի հետ շփման գծի ամենամոտ կետերից մեկը՝ մենք շնորհավորեցինք Արցախի պաշտպանության բանակում ծառայող, խրամատում կանգնած մեր հերոս զինվորների Ամանորը:

Ես վստահ էի, որ երբ Մուշեղը մեծանա, հպարտանալու է, որ Հայրենիքի սահմանին կանգնելու բարձրագույն պատիվը, Հայրենյաց պաշտպանը լինելու սուրբ մկրտությունն ստացել է այդ հասակում:

Եվ այսօր հպարտ եմ, որ ավագ որդիներս՝ Արթուրը և Գարիկը, անմնացորդ նվիրումով ծառայում են Հայրենիքին, իսկ փոքր որդիս գիտի՝ որտեղից է սկսվում Հայրենիքը:

...Հայրենիքն սկսվում է խրամատում կանգնած զինվորից:

(ընտանեկան արխիվ. 2006 թ.)»։

Տպել
Ամենաշատ