News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 22
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն  Իսրայել Հակոբկոխյանը այսօր՝ օգոստոսի  12-ին, Գարեգին Նժդեհի արձանի մոտ  անժամկետ  հացադուլ  է անում:

Իսրայել Հակոբկոխյանի հացադուլն ուղղված է ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի,  Լանզարոտեյի կոնվենցիայի, Ամուլսարի շահագործման և այլ խնդիրների:

«Հացադուլ անելուս  նպատակը մեր ազգի մասին մտահոգված բոլոր մարդկանց համախմբելն է, որ երկիրը կործանման չտանեն։ Այս մոլորակի վրա մի հայրենիք ունեմ ես: Չեմ ցանկանում, որ մեկը մյուսի նկատմամբ ատելությամբ լցվի, իշխանավորը հասարակ մարդուն հակադրվի: Երկու տարի առաջ իշխանության եկածները գոռում էին` ոստիկանը մերն է, բայց ոնց հասկանում եմ՝ ոստիկանը էլի մերն է, սակայն թուրքի ձեռն է, այնպես պետք է անենք, որ հայերի ձեռքում լինեն նրանք»,- ասաց նա:

Նա դժգոհում է այսօր երկրում ստեղծված իրավիճակից:

Ըստ նրա երկրուն տիրում է ատելության մթնոլորտ, որ Կառավարությունը միտված չէ օգնելու իր ժողովրդին:

«Ամեն օր Կառավարության շենքի դիմաց հավաքվում եմ բազմաթիվ մարդիկ, որոնց շնորհիվ եկավ այսօրվա իշխանությունը, բայց ո՞վ է այսօր լսում նրանց ձայնը:

Աշխարհում ամենադժվար բանը անհասկացողին բան բացատրելն է, հիմա ես էլ գնամ, կանգնեմ Կառավարության դիմաց, ո՞վ կգա իշխանավորներից  ինձ հարցնի՝ ինչ խնդիր ունեմ ես. ոչ ոք»,- ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել