News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հինգշաբթի իսրայելական բանակը մի շարք հարվածներ է հասցրել «ՀԱՄԱՍ»-ի ռազմական օբյեկտների ուղղությամբ Գազայի հատվածում:

Ռազմական գերատեսչության հաղորդագրութնա մեջ նշվում է, որ հարձակումն իրականացվել է ի պատասխան պայթուցիկներով փուչիկների արձակմանն Իսրայելի կողմը, փոխանցում է ՄԿ-ն:

Գազայի հատվածի ուղղությամբ հարվածներ են հասցրել իսրայելական ռմբակոծիչները, ուղղաթիռները եւ տանկերը: «ՑԱԽԱԼ»-ը պնդում է, որ տուժել են «ՀԱՄԱՍ»-ի ռազմածովային ուժերի օբյեկտները, ստորգետնյա թունելների ենթակառուցվածքը եւ հակառակորդի դիտակետերը:

Օգոստոսի 11-ին Իսրայելը փակել էր Գազայի հատվածի հետ սահմանին գտնվող «Քերեմ-Շալոմ» բեռնափոխադրման անցումը: Օգոստոսի 12-ին Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցը հրամայել էր 28-ից 15 կմ կրճատել ծովափնյա անկլավի ափերի ձկնորսական գոտին պաղեստինցիների համար:

Այս քայլերը պատասխան միջոցառումներ են պայթուցիկներով փուչիկների արձակմանը: «Վտանգավոր փուչիկները» Իսրայելում մի քանի հրդեհի պատճառ են դարձել, զոհերի մասին չի հաղորդվել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ