News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մինսկում անցկացված նախագահական ընտրություններում ձայների 64.49 տոկոսով հաղթում է Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Այս մասին են վկայում Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կայքում հրապարակված նախնական տվյալները, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Կայքում հրապարակված տվյալների համաձայն` Սվետլանա Տիխանովսկայան Մինսկում հավաքել է ձայների 14.92 տոկոսը: Անդրեյ Դմիտրիեւը հավաքել է 1.93 տոկոս, Աննա Կանոպացկայան` 3.2 տոկոս, Սերգեյ Չերեչենը` 2.05 տոկոս: Մայրաքաղաքում բոլորի դեմ քվեարկել է ընտրողների 10.01 տոկոսը:

Լուկաշենկոն առավելագույն աջակցություն է ստացել Մոգիլեւի մարզում` ձայների 88.06 տոկոսը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ, նախնական տվյալներով, նա ստացել է ձայների 80.08 տոկոսը, Տիխանովսկայան` 10.09 տոկոսը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ