News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի զինված ուժերը Հունաստանի զինված ուժերի հետ միասին զորավարժությունն են անցկացրել Կրետեի ափերի մոտ, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով աղբյուրը պաշտպանության նախարարությունում:

Գործակալությունը նշում է, որ զորավարժությունները Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի` իր երկրի ռազմական ներկայությունն ամրապնդելու հանձնառության առաջին հաստատումը դարձան:

Արեւելյան Միջերկրածովում Ավելի վաղ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ջերմորեն շնորհակալություն էր հայտնել Ֆրանսիային` Արեւելյան Միջերկրածովում իր ռազմական ներկայությունն ամրապնդելու խոստման համար, որտեղ հունական եւ թուրքական նավերը նեղում են միմյանց` Միջերկրածովի ջրերում ածխաջրածնի արդյունահանմամբ զբաղվելու Թուրքիայի մտադրության պատճառով, հայտնում է Associated Press-ը:

Չորեքշաբթի երեկոյան Միցոտակիսի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Մակրոնն ասել էր, որ որոշել է առաջիկա օրերին եվրոպական գործընկերների, այդ թվում Հունաստանի հետ միասին ժամանակավորապես ուժեղացնել ֆրանսիական ռազմական ներկայությունն Արեւելյան Միջերկրածովում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ