News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Երեւանում այսօր՝ օգոստոսի 13-ին՝ հեծանվարշավ կայացավ՝ ի աջակցություն Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարողների։

Ակցիայի մասնակիցները կրում էին «Փրկենք Ամուլսարը» գրությամբ շապիկներ, բարձրախոսով հնչեցնելով Ամուլսարի վերաբերյալ իրենց ուղերձը՝ «Ամուլսարը բոլորիս պաշտպանության կարիքն ունի, Ամուլսարը հանք չի դառնալու, Ամուլսար, միայն սար»։    

Քաղաքացիները Մարզահամերգային համալիրի մոտից հեծանիվներով շարժվեցին դեպի Երեւանի կենտրոնական փողոցներ՝ հնչեցնելով իրենց ուղերձը եւ քաղաքացիներին կոչ անելով միանալ հանքի շահագործման դեմ պայքարին։

Հիշեցնենք, որ քաղաքացիները մեկ շաբաթ առաջ հեծանվարշավ էին կազմակերպել, որը, սակայն, չկայացավ, ոստիկանները արշավի մասնակիցներին բերման ենթարկեցին այն դեռ չսկսած։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ