News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սպիտակ տան խորհրդական Ջարեդ Քուշները հայտարարել է «շատ լավ հնարավորության» առկայության մասին, որ Իսրայելը եւ արաբական աշխարհի եւս մի երկիր առաջիկա երեք ամսվա ընթացքում կհայտարարեն խաղաղության համաձայնագրի մասին, հայտնում է «Ամերիկայի Ձայնը»:

Ավելի վաղ Իսրայելի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները հայտարարել էին հարաբերությունների բարելավման մասին:

«Ես իսկապես կարծում եմ, որ մենք շատ լավ հնարավորություն ունենք»,- ասել է Դոնալդ Թրամփի փեսան, ով ԱՄՆ նախագահի  դեսպանն է Մերձավոր Արեւելքում, երբ նրան հարցրել են` կարո՞ղ է արդյոք նման եւս մեկ բեկում լինել առաջիկա 90 օրվա ընթացքում` մոտավորապես Միացյալ Նահանգներում նախագահական ընտրություններից առաջ ընկած ժամանակահատվածում:

Նա Իսրայելի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ կնքված համաձայնագիրը բնութագրել է որպես «իրադարձություն, որը նպաստում է երկու երկրների միջեւ հարաբերությունների ջերմացմանը», եւ նշել է, որ «մենք հույս ունենք, որ մյուս երկրները կսկսեն նույնն անել»:

Քուշները հերքել է հաղորդումներն այն մասին, որ պաղեստինցիները սառն են վերաբերվել այդ լուրերին` «դրանք բավականին կանխատեսելի արձագանք անվանելով, որը իրենք տեսնում են կրկին ու կրկին»:
ԱՄԷ-ն դարձել է արաբական երրորդ երկիրը, որը լիարժեք դիվանագիտական ​​հարաբերություններ ունի Իսրայելի հետ` Եգիպտոսից եւ Հորդանանից հետո:

Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենը նաեւ Իսրայելի եւ Արաբական երկրների միջեւ հարաբերությունների հետագա ջերմացում է կանխատեսել:

«Մենք կարծում ենք, որ այլ երկրներ եւս կան, որոնք սպասում են իրենց ժամին»,- ասել է նա:

Օ’Բրայենը նաեւ բարձր է գնահատել նախագահի դերն այս գործընթացում` հայտարարելով, որ Թրամփը պետք է Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանա:

«Նման միջավայրում դրա համար որոշ ժամանակ կպահանջվի, բայց ինձ չի զարմացնի, եթե նախագահը, ի վերջո, առաջադրվի Նոբելյան մրցանակի»,- ասել է Օ'Բրայանը:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն եւ ԱՄԷ-ում իշխող դինաստիայի ներկայացուցիչ շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահայանը կամ ԱՄԷ-ի մեկ այլ արքայազմ կհրավիրվեն «ստորագրման պաշտոնական արարողությանը (համաձայնագրի)» Սպիտակ տանը, հավելել է Օ'Բրայանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ