News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Հայկական գյուղատնտեսական արտադրանքի իրացման հետ կապված Ռուսաստանում առաջացած խնդիրների կապակցությամբ քննարկումներ են տեղի ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի շրջանակներում: Այս մասին այսօր` օգոստոսի 14-ին, հայտարարեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը` մեկնաբանելով լրագրողների հարցն այն մասին, թե նախարարությունն ինչ քայլեր է ձեռնարկել խնդիրը լուծելու եւ հետագայում նման գործողությունների կրկնությունը կանխելու համար: Նախարարը նշեց, որ տեղի ունեցած երեւույթների բնույթը քննարկումներ Ռուսաստանի Դաշնության տնտեսական պետական ​​կառույցների հետ չի ենթադրում, քանի որ խնդիրը ծագել է մասնավոր հատվածում եւ չունի տնտեսական հիմք: Այնուամենայնիվ, շարունակեց Խաչատրյանը, նախարարությունը մշտական ​​կապի մեջ էր դեսպանության եւ այն օղակների հետ, որոնք օգնում էին ապահովել հայկական գյուղմթերքների վաճառքը:

Լրագրողների հարցին` արդյոք հայկական կողմը որեւէ երաշխիք ունի, որ նման սցենարները չեն կրկնվի, Խաչատրյանը նշեց, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, ընթանում են աշխատանքային քննարկումներ եւ խորհրդակցություններ: Նախարարը նշեց, որ հարցը քննարկվել է նաեւ ԵՏՀ շրջանակներում: «Հայաստանի տնտեսավարող սուբյեկտների եւ արտահանողների համար` որպես ԵՏՄ լիիրավ անդամ, երաշխավորված են Ռուսաստանի տարածքում գործող այն նույն պայմանները, որոնք տրամադրվում են ռուսաստանյան տնտեսվարող սուբյեկտներին: Եթե այս հարցում խնդիրներ են առաջանում, ապա դրանք լուծվում են ԵՏՀ ձեւաչափով»,- հիշեցրեց նախարարը: Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրվելուց հետո գյուղմթերքի հայաստանյան արտահանողների մոտ իրացաման հետ կապված խնդիրներ են ծագել: Մասնավորապես, որոշ շուկաների սեփականատերեր` ծագումով ադրբեջանցի, հրաժարվեցին հայ արտահանողներին իրենց արտադրանքն իրացնելու տեղեր տրամադրել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ