News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


«Հայք» ազգայնական շարժման  անդամները Ազգային ժողովի դիմաց ակցիա էին իրականացնում այսօր՝ օգոստոսի 14–ին՝ Անկախության հռչակագրի վերականգնման պահանջով։

Իրազեկման ակցիայի մասնակիցները ցանկանում էին «Անկախության Հռչակագիր 30» գրությամբ պաստառը ամրացնել ԱԺ-ի պատին:

Նրանց խոսքով՝  30 տարի հռչակագիրը տապալված է եղել, այն այդպես էլ չի գործել։

«Մեզ արգելում են իրազեկել  մարդկանց, որ  օգոստոսի 23-ին լրանում է Հայաստանի Անկախության Հռչակագրի 30–ամյակը:

Բազմիցս իրազեկել ենք Կառավարությանը, փորձել ենք այս պաստառը կախել, բայց քանի որ ԱԱԾ-ն գտնվում է արտաքին ազդեցության ներքո, այսինքն՝ ԱԱԾ աշխատակիցներն արտաքին ազդեցության գործակալներ են, ինչպես նաև Ոստիկանության բազմաթիվ աշխատակիցներ, նրանք պատռում և ոտնատակ են տալիս պաստառը»,- ասաց շարժման ղեկավար Հրայր Կոստանյանը:

Ըստ նրա՝ այսօր ամբողջ քաղաքական դաշտը լռում է, որ  օգոստոսի 23-ին լրանում է հռչակագրի 30–ամյակը. «Հնարավոր է՝ ինչ-որ  խնջույք իրականացնեն, հավաքվեն և  Անկախության հռչակագրի  տապալված գործընթացը ուղղակի մեկ օրում փակեն, այսինքն՝ կրկին տապալեն»:

Հրայր Կոստանյանը նշում է, որ  տարիներ շարունակ  իշխանությունները տապալել են այն՝ իրենց անգործության պատճառով,սակայն ժամանակն է այն վերականգնել. «Գործընթացը տապալվել է Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, այժմ էլ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից, ուստի մենք պահանջ ենք ներկայացնում, որպեսզի Անկախության հռչակագրով ամրագրված տապալված գործընթացը վերականգնվի և մենք վերադառնանք վերջինի  բոլոր կետերի կատարման և ավելին, գործընթաց սկսենք ոչ միայն անկախության հռչակագրի վերաբերյալ, այլ նաև հայրենադարձության պահանջ ունենք, քանի որ հայրենադարձության պարագայում մենք կկարողանանք իրականացնել դա»,-հավելեց նա:

Նրանք սպասում էին, որ Ազգային ժողովի աշխատակազմից որևէ մեկը կմոտենա իրենց, որպեսզի հասկանան՝ ինչու չի կարելի  պաստառն ամրացնել ԱԺ ցանկապատին։

Ակցիայի մասնակիցներին այդպես էլ ոչ ոք ԱԺաշխատակազմից չմոտեցավ, նրանք   շարժվեցին դեպի նախագահական նստավայր՝ ակցիան շարունակելու։

Նախագահական նստավայրի մոտ կարմիր բերետավորները փակել էին մուտքը և թույլ չէին տալիս ակցիայի մասնակիցների մոտենալ շենքին։

«Լոնդոնի դեսպան,  ինչպես նաև Ամուլսարի թուրքակական ֆինանսների ազդեցության գործակալ Արմեն Սարգսյանը, ամենայն հավանականությամբ, հրահանգ է տվել, որպեսզի ոստիկանները  տարածքը փակեն և խոչընդոտեն միջազգային իրավունքով ամրագրված, ինչպես նաև ՀՀ-ում  ամրագրված ազատ տեղաշարժման մեր իրավունքը։ Անհայտ գործունեությամբ և ծագումնաբանությամբ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը, Ազգային ժողովի  պատգամավորները, Կառավարության ներկայացուցիչները ապօրինաբար խոչընդոտներ են ստեղծում, որպեսզի մենք չկարողանանք իրազեկման մեր ակցիան իրականություն  դարձնել»,- ասաց Հրայր Կոստանյանը։

Ակցիայի մասնակիցներն այնուհետև շարժվեցի դեպի Կառավարության շենք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ