News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 23
USD
485.29
EUR
569.58
RUB
6.39
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ Քրիստոփոր Կոլումբոսը չի տարածել սիֆիլիս Եվրոպայում։ Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունը տարածվել է աշխարհամասում շուրջ 100 տարի առաջ՝ նախքան ժամանակաշրջանը, երբ հայտնի իտալացի ծովագնացն առաջին անգամ ուղեւորվել է դեպի Ամերիկա։ Հետազոտողին եւ նրա թիմին արդեն վաղուց մեղարդում են դեպի Ամերիկա ճանապարհորդությունից հետո Եվրոպայում սիֆիլիս տարածելու համար։ Սակայն Ֆինլանդիայում վեց կմախքների, Էստոնիայում երկու եւ Նիդերլանդներից մեկ կմախքի հետազոտությունը տվել է չորս դրական նմուշ Treponema pallidum սիֆիլիսի բակտերիայի, գրում է Planet-Today-ը։

Դա նշանակում է, որ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունը տարածվել է Եվրոպայում 1400-ականների սկզբին, իսկ Կոլումբոսն իր ճանապարհորդությունը սկսել է 1942 թվականի օգոստոսի 3-ին։

Հետազոտության շրջանակում ուսումնասիրվել է Treponema pallidum բակտերիայի եւ դրա հետ կապված տեսակների պատմությունը պարզելու, թե երբ է այն առաջին անգամ շրջանառվել եւ փորձելու պարզել դրա ծագումնաբանությունը։

Նիդերլանդներում հայտնաբերված կմախքում թաքնվում էր սիֆիլիս վիրուսի՝ ավելի վաղ անհայտ բարեկամը։ Այդ ճյուղը զարգանում էր սիֆիլիսին զուգընթաց, սակայն ժամանակակից հիվանդություն չէ։ Գիտնականները նաեւ համարում են, որ սիֆիլիսն ու դրա նման պաթոգեններն առաջին անգամ ի հայտ են եկել շուրջ 2500 տարի առաջ։ Սակայն, մասնավորապես, վեներական սիֆիլիսի վերջին ընդհանուր նախահայրը գոյություն ուներ 12-րդ եւ 16-րդ դարերի միջեւ։

Դա հերքում է վաղեմի տեսությունը, որ սիֆիլիսի բռնկումը հրահրվել էր ծովագնացների վերադարձով։ Նախքան հետազոտությունն առաջին դեպքը գրանցվել էր ֆրանսիացի վարձկանների մոտ 1495 թվականին՝ ընդամենը Կոլումբոսի՝ Եվրոպա վերադառնալուց մի քանի տարի անց։ Այնուհետեւ հիվանդությունը հայտնաբերվել էր ներապոլում 1494-98 թվականներին ֆրանսիական ներխուժումից հետո, եւ այդ պատճառով այն երբեմն անվանում են «ֆրանսիական հիվանդություն»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ