News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 22
USD
485.29
EUR
569.58
RUB
6.39
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) հետ բարեկամությունն «ավելի վտանգավոր է, քան թշնամությունը», ասել է Թուրքիայի նախագահի խորհրդական Յասին Աքթայը:

Թուրքական Yeni Safak թերթում հրապարակված հոդվածում Աքթայը նշել է, որ բոլորը խոստովանում են «ԱՄԷ-ի թշնամանքը Թուրքիայի նկատմամբ»:

«ԱՄԷ-ի թշնամությունը բարոյականություն կամ կանոններ չի ճանաչում: Այն հիմնված է ինտրիգների, խաղերի եւ սիստեմատիկ արշավների վրա»,- գրում է նա` շեշտելով, որ Անկարան իր «մարդասիրական եւ դրական քաղաքականությամբ» փորձում է զսպել այդ անբարո եւ անօրինական ոտնձգությունները»:

Ըստ թուրք պաշտոնյայի` ԱՄԷ-ն`  Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի եւ Բահրեյնի հետ միասին, պահանջել է Քաթարից խզել առեւտրային հարաբերություններն Իրանի հետ Դոհայի շրջափակումը վերացնելու դիմաց, երբ ԱՄԷ-ի եւ Իրանի միջեւ առեւտրի ծավալը հասնում էր 13.5 միլիարդ դոլարի:

«Մենք դրա հետ խնդիր չունենք, թող իսլամական երկրների միջեւ առեւտրի ծավալը մեծանա, բայց ինչու՞ է Քաթարը միակը, ում մեղադրում եւ պատժում են դրա համար: Այս զարմանալի հակասությունն Էմիրությունների հետ հարաբերություններում հարց է առաջացնում ԱՄԷ-ի` իր ամենակարեւոր դաշնակից Սաուդյան Արաբիայի նկատմամբ հավատարմության եւ բարեկամության վերաբերյալ»,- հավելել է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել