News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Սեւան քաղաքի համալիր սոցիալական ծառայությունների կենտրոնի բացման արարողությունից հետո երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ կենտրոնից, մուտքի մոտ փոքրիկ տղան վազելով նետվեց վարչապետի գիրկը։

Փոքրիկ վարչապետին դիմեց. «Ուզում եմ ձեզ հետ նկարվել։ Բա մեր թաղը ե՞րբ եք ասֆալտապատելու»։

Վարչապետն էլ դիմելով Սեւանի քաղաքապետին՝ ասաց. «Հարց ա տալիս՝ պատասխանի»։

Վարչապետը հարցրեց փոքրիկի մայրիկի նրանց տան հասցեն, քաղաքապետն էլ վարչապետին հայտնեց, որ այսօրվանից արդեն սկսվել են ասֆալտապատման աշխատանքները։

Վարչապետը ներկաների փոքրիկներին բաժանեց քաղցրավենիքներ։

Կենտրոնի մուտքի մոտ հավաքված քաղաքացիներին վարչապետը հորդորեց պահպանել սոցիալական հեռավորությունը և նրանց բաժանեց դիմակներ։ 

Վարչապետը սկսկեց շրջել Սևան քաղաքում, զրուցել քաղաքացիների հետ։

Տպել
Ամենաշատ