News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 22
USD
485.29
EUR
569.58
RUB
6.39
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Այսօր մենք ականատեսն ենք իշխանության ներսում գտնվող տարբեր թիմերի շատ լուրջ պայքարի

Մինչ մենք զբաղված ենք Նիկոլին իշխանությունից հեռացնելով, նա լուրջ տարաձայնությունների մեջ է մտել Սորոսի հետ։ Տարաձայնությունների հիմնական պատճառը իր դեմ դրված օրակարգից շեղվելն է: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել քաղաքագետ, Հայաստան Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը:

Նա գրել է. «Այդ  շեղումն իր հերթին պայմանավորված է Հայաստանում շատ լուրջ և գաղափարական ընդդիմության առկայությունով, այլ ոչ իր նախասիրություններով։

Այսօր մենք ականատեսն ենք իշխանության ներսում գտնվող տարբեր թիմերի շատ լուրջ պայքարի։ Վատն այն է, որ երկու հակամարտող կողմերից ոչ մեկը չունի հայանպաստ օրակարգ և հետևաբար այս կամ այն կողմի հաղթանակը չի բերելու որևէ դրական արդյունքների։ Ավելին, այս հակամարտությունը էլ ավելի է թուլացնելու Հայաստանի դիրքերը միջազգային ասպարեզում։

Ըստ ամենայնի,  շուտով մենք ականատես կլինենք Ամուլսարի շուրջ շատ վճռական և ցավոտ զարգացումների` այդ թվում ծեծկռտուքների և այլն, ինչպես նաև՝ սասնա ծռեր-ի անդամների կտրուկ ակտիվացմանը։ Այդ ամենին, կարծում եմ,  կմիանա նաև պատգամավորների մի մասը, ինչպես նաև ՀԿ-ների մի ողջ բանակ։

Ինչպե՞ս կարելի է դուրս գալ այս իրավիճակից.

Նիկոլ Փաշինյանը պետք է իր մոտ հրավիրի ռեալ ընդդիմադիր դաշտի բոլոր գլխավոր ներկայացուցիչներին և առաջարկի հետևյալը`

1. Նա ներկայացնում է իր հրաժարականը,

2. Երաշխավորում է ընդդիմության կողմից ներկայացված նոր Վարչապետի ընտրության հարցը Ազգային Ժողովում

3. Երաշխավորում է, որ ԱԺ-ը չի խոչընդոտելու նոր կառավարության աշխատանքին մինչ արտահերթ ընտրությունների իրականացումը։

Սա է երկիրը փրկելու միակ տարբերակը Նիկոլի համար։ Մնում է հասկանալ` ուզո՞ւմ է նա կանգ առնել և փրկել իր իսկ երկիրը, թե՞ ցանկանում է գործը հասցնել ավարտի...

Հ.Գ. Պարտվել էլ պետք է իմանալ։ Պարտությունը հանուն լավ հայրենիքի իրականում հաղթանակ է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել