News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը հազար զինվորականով կմեծացնի Լեհաստանում իր ռազմական կոնտինգենտը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Այս մասին հայտարարել է Լեհաստանի ԱԳ նախարար Յացեկ Չապուտովիչը:

Նա նշել է, որ պետք չէ Լեհաստանում հավելյալ զորքեր տեղակայելու ԱՄՆ-ի որոշումը կապել Գերմանիայից զորքերի դուրսբերման որոշման հետ: «Գերմանիայից հեռացող ստորաբաժանումները տեղակայվել են Եվրոպայի այլ հատվածներում»,-ասել է նախարարը:

«Լեհաստանում ԱՄՆ ներկայության ուժգնացումը առանձին պրոցես է, որը մենք երկար ժամանակ իրականացնում ենք: Եվ դա նպատակ ունի ամրապնդել Լեհաստանի անվտանգությունը»,-հավելել է նա:  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ