News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Կիրակի Մադրիդում է հավաքվել ցուցարարների բազմությունը՝ բարձրաձայնելու իր առարկությունը կապված դիմակների պարտադիր կրման եւ այլ միջոցառումների հետ, որոնք մտցվել են կորոնավիրուսի տարածման կանխման նպատակով, հայտնում է BBC-ն։ 

Մարդիկ եկել են պաստառներով եւ կարգախոսներ են վանկարկել։

Դիմակների պարտադիր կրման կանոնը նախապես մտցվել էր մայիսին հանրային տրանսպորտով ճանապարհորդող անձանց համար, իսկ ավելի ուշ տարածվել է ամբողջ երկրի վրա։

Բողոքի ցույցերն ընթացել են կառավարության կողմից նոր սահմանափակումները մտցնելուց 2 օր հետո, որոնք ներառում են հանրային վայրերում ծխելը։

Իսպանիան աշխարհի այն երկրներից մեկն է, որն առավել շատ է տուժել COVID-19 համավարակի պատճառով։

Երկում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է ավելի քան 28 600 մարդ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ