Բելառուսական պետական «Բելհեռուստառադիոընկերության» անձնակազմի մի մասը գործադուլ է անում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նրանք հայտնել են, որ չեն ցանկանում աշխատանքից ազատվել, կգնան աշխատավայր, սակայն չեն աշխատի:

Հեռուստառադիոընկերության շենքի մոտ ընկերության մի քանի տասնյակ աշխատակիցներ են հավաքվել, հիմնականում՝ տեխնիկական աշխատակիցները, կան նաեւ նորությունների բաժնի աշխատակիցներ:

Գործադուլի մասնակիցները հայտնել են, որ ցանկանում են հանդիպել ղեկավարության հետ եւ քննարկել երկրում իրադարձությունները լուսաբանելու հարցով ընկերության քաղաքականությունը:

Որոշ աշխատակիցներ ազատման դիմում են գրել, սակայն մեծ մասը չի ցանկանում աշխատանքից ազատվել:

Հեռուստաօպերատոր Սերգեյ Զլոտնիկովն իր գործընկերներին հայտնել է, որ ընկերության ղեկավարությունը գործադուլ անող աշխատակիցներին 1-1,5 ժամ է տվել մտածելու համար: «Ով մնում է, թող մնա, ով հեռանում է, թող հեռանա»,-ասել է նա: